ՏՏ նախագծերի կառավարում

ՏՏ նախագծերի կառավարում

AMD0
Categories:

Դասընթացի մասին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեծ արագությամբ զարգանում է՝ իր հետ բերելով նոր լուծումներ և ուղղություններ։ Արդյունքում այս նոր գաղափարների, նախագծերի կառավարելու անհրաժեշտությունը դարձել է անխուսափելի։

Պրոյեկտը/նախագիծը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է այն համակարգել, կարիքների գնահաատում իրականացնել, պրոցեսների վերածել, կառավարել թիմը, ապահովել հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցությունը և մի շարք այլ գործառույթներ։ Այն պատասխանատու անձը, ով կհամակարգի այս բոլոր փուլերը ՏՏ նախագծերի կառավարիչն է։

Այդ դասընթացի/ծրագրի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր, թեստային աշխատանքներ և այլն):

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • ցանկանում են սկսել ՏՏ  նախագծերի կառավարչի կարիերա,
  • նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտի մասին,
  • սիրում են ղեկավարել թիմեր, կորդինացնել առաջադրանքներ և ստեղծել վստահության մթնոլորտ

Ծրագրի հիմնական փուլերն են`

1.  «ՏՏ նախագծերի կառավարում» (36 ժամ) 

  • Portfolio vs Program vs Project
  • Նախագծերի կառավարման հիմնական փուլերը. ակնարկ
  • Ինչպես ընդունել, պլանավորել, իրագործել, կառավարել և փակել նախագիծը 
  • Նախագծերի կառավարման մեթոդոլոգիաները. Waterfall, Agile, Hybrid
  • Jira-ի և այլ գործիքների ներկայացում
  • Փափուկ հմտությունները ՏՏ նախագծերի կառավարման մեջ

2. Այցելություն IT ընկերություն, ծանոթացում աշխատանքային միջավայրին, հանդիպում-քննարկում ծրագրավորման կենսացիկլի մասնակից մասնագետների հետ
3. Ավարտական թեստավորում
4. Որակավորման շնորհում
5. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ
Ծրագրի ավարտին մասնակիցները ՝

  • կհասկանան, թե ինչ է ՏՏ նախագծերի ղեկավարումը
  • կսովորեն նախագծերի հիմնական փուլերը և ներգրավված մարդկանց դերերը
  • կկարողանան ընդունել, պլանավորել, իրականացնել, կառավարել և վերջնականացնել նախագիծը

Նախնական պահանջներ
Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)

Excel-ի նախնական գիտելիքներ

Տևողություն
36 ժամ (2 ամիս)` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Օրացույց

Մեկնարկ՝ փետրվարի 20

Օրեր՝ երկուշաբթի, հինգշաբթի 19:00-21:00

Ձեր ներդրումը
2 ամիս, ամսական՝ 59,000 դրամ

Դասընթացավար

Մարիամ Պետրոսյան, PMP®  https://www.linkedin.com/in/merri-khachatryan/

Head of Software Delivery, HSBC bank Armenia

Մարիամը 5+ տարվա փորձ ունեցող նախագծերի ղեկավար է, ով բացի ՏՏ ոլորտից, նաև երկար տարիների (10+) փորձ է ձեռք բերել ղեկավարման (management)-ի ոլորտում: Աշխատում է HSBC բանկում, որտեղ եղել է ՏՏ նախագծերի ղեկավար, իսկ այժմ արդեն՝ ՏՏ դեպարտամենտում Ծրագրավորման բաժնի ղեկավար է: Մարիամը նաև դասավանդել է Հայաստանի Ամերկյան համալսարանում:

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
հայերեն, նյութերն ու տերմինալոգիան անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: