ՏՏ նախագծերի կառավարում
AMD0Դասընթացի մասին


Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:
Quick Start նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:
Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):
Ծրագրի հիմնական փուլերն են`
- Դասընթացի իրականացում՝
Հիմնական թեմաներ՝
- Նախագծի կառավարման հիմունքներ
- Աշխատանքի շրջանակի, ժամանակի և ծախսերի կառավարում
- Ռեսուրսներ, Ռիսկ, Որակ
- Հաղորդակցում և շահառուների ղեկավարում
- Agile մեթոդոլոգիա
- Scrum framework
- Lean Project Management
- Այլ Agile framework-եր
- Jira ծրագրային ապահովում
- Նախագծերի ներկայացում/թիմեր/ և ավարտական թեստային աշխատանք
- Որակավորման շնորհում
- CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
- Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Հիմնական արդյունքներ
Ծրագրի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն աշխատելու որպես ՏՏ Նախագծերի Կառավարիչներ և կտիրապետեն բոլոր անհրաժեշտ գործիքներին և հմտություններին՝ տարբեր ծավալների և ոլորտների նախագծերը արդյունավետ կառավարելու համար։
Նախնական պահանջներ
- Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)
- Գրավոր և բանավոր բիզնես հաղորդակցման հմտությունները ցանկալի են
Տևողություն
36 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր
Օրացույց
Մեկնարկ՝ հունվարի 22
չորեքշաբթի` 19:00-21:00, շաբաթ՝ 11:00-13:00
Ձեր ներդրումը
56,000 դրամ (ամսական)
Դասընթացավար
Գոհար Աբաջյան, Senior IT Project Manager, VOLO
Գոհարը ավագ նախագծերի կառավարիչ է առաջատար VOLO ընկերությունում։ Ունի տարատեսակ նախագծերի կառավարման հարուստ փորձ ինչպես ՏՏ, այնպես էլ ոչ ՏՏ նախագծերի կառավարման ոլորտում և տիրապետում է նախագծերի կառավարման և ավանդական և Agile մեթոդոլոգիաներին։
Նախկինում աշխատել է Viva MTS և Synergy ընկերություններում։
Գոհարը դասընթացավար է նաև ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում։
Մասնակիցների քանակ
մինչև 15
Լեզուն
Հայերեն (տերմինալոգիա և նյութեր՝ անգլերեն)

Նույն ոլորտի դասընթացներ
Members
Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.