ՏՏ նախագծերի կառավարում

ՏՏ նախագծերի կառավարում

AMD0
Categories:
Reviews:

Դասընթացի մասին

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • ցանկանում են սկսել ՏՏ  նախագծերի կառավարչի կարիերան,
  • նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտում,
  • սիրում են ղեկավարել թիմեր, կորդինացնել առաջադրանքներ և ստեղծել վստահության մթնոլորտ

Ծրագրի հիմնական փուլերն են`

1.  «ՏՏ նախագծերի կառավարում» (32 ժամ)  (ծրագրի մասնրամասն նկարագրություն)

Մասնակիցները յուրացնելու են տեսական նյութը տարբեր գործնական առաջադրանքների՝ իրավիճակային հարցերի, իրավիճակների ուսումնասիրության և վերլուծությունների (case studies), խմբային քննարկումների, խաղերի միջոցով։

2. Այցելություն IT ընկերություն, ծանոթացում աշխատանքային միջավայրին, հանդիպում-քննարկում ծրագրավորման կենսացիկլի մասնակից մասնագետների հետ
3. Ավարտական թեստավորում
4. Որակավորման շնորհում
5. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան՝

  • հավաքագրել պատվիրատուի պահանջները, պլանավորել և գնահատել նախագիծը
  • արդյունավետ ղեկավարել նախագիծը, հաղթահարել փոփոխությունները և ռիսկերը
  • արդյունավետ կերպով կազմել և ղեկավարել թիմեր
  • աշխատել առավել կիրառելի գործիքներով և տեխնիկաներով
  • հաջող հանձնել նախագիծը

Նախնական պահանջներ
Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)

Excel-ի նախնական գիտելիքներ

Տևողություն
32 ժամ (2 ամիս)` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Օրացույց
երկուշաբթի, հինգշաբթի` 19:00-21:00

Ձեր ներդրումը
Ամսական՝ 56,000 դրամ

Դասընթացավար

Մերրի Խաչատրյան https://www.linkedin.com/in/merri-khachatryan/

ՏՏ նախագծերի կառավարիչ, “We construct” ընկերությունում

Մերին փորձառու ՏՏ նախագծերի ղեկավար է, ով տարիների ընթացքում հմտացել է Agile նախագծերի ղեկավարման, Scrum մեթոդաբանության մեջ:

Ունի մագիստրոսի աստիճան Բիզնես Ղեկավարման ոլորտում, կրթական փորձ Իտալիայի Սալերնո քաղաքի համալսարանում, ինչպես նաև մեծ աշխատանքային փորձ` միջազգային թիմերի հետ: 

Ունի աշխատանքային 5+ տարվա փորձ և այժմ աշխատում է “We construct” ընկերությունում, որպես ՏՏ նախագծերի ղեկավար:

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
հայերեն, նյութերն ու տերմինալոգիան անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: