ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում

ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում

AMD0

Դասընթացի մասին

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Quick Start նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • ցանկանում են սկսել իրենց նախագծերի կառավարչի կարիերան,
  • նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտում,
  • արդեն իսկ ստանձնել են սկսնակ նախագծերի կառավարչի պաշտոնը:

Ծրագրի հիմնական փուլերն են`

  1. Դասընթաց 1. «Նախագծերի կառավարման հիմունքները՝ համաձայն միջազգային ստանդարտի» (18 ժամ) (դասընթաց 1-ի մանրամասն նկարագրություն)
  2. Դասընթաց 2. «Agile նախագծերի կառավարում» (18 ժամ) (դասընթաց 2-ի մանրամասն նկարագրություն)

Մասնակիցները յուրացնելու են տեսական նյութը տարբեր գործնական առաջադրանքների՝ իրավիճակային հարցերի, իրավիճակների ուսումնասիրության և վերլուծությունների (case studies), խմբային քննարկումների, խաղերի միջոցով։

3. Խմբային նախագծի ներկայացում «իրական միջավայրի» պայմաններում
4. Այցելություն IT ընկերություն, ծանոթացում աշխատանքային միջավայրին, հանդիպում-քննարկում ծրագրավորման կենսացիկլի մասնակից մասնագետների հետ
5. Ավարտական թեստավորում
6. Որակավորման շնորհում
7. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
8. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ
Ծրագրի ավարտին մասնակիցները՝

  • կունենան բավարար հմտություններ և գիտելիքներ՝ սկսելու իրենց կարիերան որպեսնախագծերի ղեկավար
  • կկարողանան ընտրել ՏՏ նախագծերի կառավարմանճիշտ մեթոդաբանություն ամեն տեսակի խմբի և ամեն բարդության նախագծի համար
  • կկարողանանկիրառել ՏՏ ոլորտում ամենատարածված JIRA ծրագիրը նախագծերի կառավարման և առաջադրանքների համակարգման համար
  • կունենան բավարար գիտելիքներ նախագիծը սահմանված բյուջեով և ժամանակին ավարտելու համար՝ պահելով պատշաճ հաղորդակցություն և պահպանելով շահառուների բարձր ներգրավվածությունը և հետաքրքրությունը նախագծում։

Նախնական պահանջներ
Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)

Տևողություն
36 ժամ (2 ամիս)` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Օրացույց
երեքշաբթի` 19:00-21:00, շաբաթ` 15:00-17:00

Ձեր ներդրումը
Ամսական՝ 56,000 դրամ

Դասընթացավար


Եպրաքսիա
  Հովհաննիսյան, PMP®, PMI-ACP® https://www.linkedin.com/in/laura-ambardaryan-2858b5b3/ 
ՏՏ նախագծերի կառավարիչ, VOLO ընկերություն

Եպրաքսիան ունի 5+ տարվա փորձառություն ՏՏ նախագծերի կառավարման ոլորտում՝ տեղական և միջազգային շուկաներում։ Ներկայումս աշխատում է VOLO ընկերությունում։

Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI) անդամ է: Ունի Project Management Professional (PMP) և PMI Agile Certified Practitioner միջազգային սերտիֆիկացումներ։

Quick Start-ում վարում է նաև PMI-ACP սերտիֆիկացման նախապատրաստման դասընթացը։

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: