ՏՏ նախագծերի կառավարում

ՏՏ նախագծերի կառավարում

AMD0
Categories:
Reviews:

Դասընթացի մասին

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Quick Start նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

  Ծրագրի հիմնական փուլերն են`

  • Դասընթացի իրականացում՝ 

Հիմնական թեմաներ՝

  1. Նախագծի կառավարման հիմունքներ
  2. Աշխատանքի շրջանակի, ժամանակի և ծախսերի կառավարում
  3. Ռեսուրսներ, Ռիսկ, Որակ
  4. Հաղորդակցում և շահառուների ղեկավարում
  5. Agile մեթոդոլոգիա 
  6. Scrum framework
  7. Lean Project Management
  8. Այլ Agile framework-եր 
  9. Jira ծրագրային ապահովում
  • Նախագծերի ներկայացում/թիմեր/ և ավարտական թեստային աշխատանք
  • Որակավորման շնորհում
  • CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
  • Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն աշխատելու որպես ՏՏ Նախագծերի Կառավարիչներ և կտիրապետեն բոլոր անհրաժեշտ գործիքներին և հմտություններին՝ տարբեր ծավալների և ոլորտների նախագծերը արդյունավետ կառավարելու համար։

 Նախնական պահանջներ

  • Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)
  • Գրավոր և բանավոր բիզնես հաղորդակցման հմտությունները ցանկալի են

 Տևողություն

36 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

 Օրացույց

Մեկնարկ՝ հունվարի 22
չորեքշաբթի` 19:00-21:00, շաբաթ՝ 11:00-13:00

Ձեր ներդրումը

56,000 դրամ (ամսական)

 Դասընթացավար

Գոհար Աբաջյան, Senior IT Project Manager, VOLO 

Գոհարը ավագ նախագծերի կառավարիչ է առաջատար VOLO ընկերությունում։ Ունի տարատեսակ նախագծերի կառավարման հարուստ փորձ ինչպես ՏՏ, այնպես էլ ոչ ՏՏ նախագծերի կառավարման ոլորտում և տիրապետում է նախագծերի կառավարման և ավանդական և Agile մեթոդոլոգիաներին։

Նախկինում աշխատել է Viva MTS և Synergy ընկերություններում։

Գոհարը դասընթացավար է նաև ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում։

 Մասնակիցների քանակ

մինչև 15

  Լեզուն

Հայերեն (տերմինալոգիա և նյութեր՝ անգլերեն)

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: