Branding with MAROG
AMD0Դասընթացի մասին

Բիզնեսի հաջողությունը էապես կախված է արդյունավետ բրենդինգից: Այն նպաստում է ընկերության ճանաչելիության բարձրացմանն ու զարգացմանը, ինչպես նաև շուկայում դիրքավորմանը։
Այս ծրագրի մասնակիցները կտիրապետեն A-ից Z սեփական բրենդի ստեղծման և զարգացման հիմունքներին: Դասընթացը ներառում է գործնական և տեսական բաղադրիչներ: Ուսանողները հնարավորություն կունենան իրականացնել անհատական և խմբային առաջադրանքներ:
Դասընթացի ավարտին կներկայացվի խմբային աշխատանք, ինչպես նաև կանցկացվի առցանց թեստ:
Դասընթացը նրանց համար է, ովքեր
- Սկսնակ մասնագետներ են, ովքեր ցանկանում են ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ բրենդինգի վերաբերյալ
- Ստարտափ գաղափարներ ունեցող անձիք, ովքեր ցանկանում են ստեղծել և զարգացնել սեփական Բրենդը
- Արդեն ունեն բիզնես և ցանկանում են բարձրացնել սեփական արտադրանքի և ընկերության արժեքը
Ծրագրի հիմնական փուլերն են.
1․Դասընթացի իրականացում
- Դասընթացի ներկայացում, ծանոթություն
- Ինտերակտիվ վարժություն
- Բրենդը և իր բաղադրիչները
- Խմբային աշխատանքի հանձնարարություն
- Բրենդի դիրքավորում
- Հետազոտություն
- Դիրքավորում
- Արժեքներ
- Բրենդի արժեքներ
- Աշխատարան
- Բրենդի բնավորություն
- Բնավորություն vs արքետիպ
- Աշխատարան
- Անուն
- Մեթոդոլոգիաներ
- Աշխատարան
- Վիզուալ բրենդինգ
- Ուսումնասիրություն
- Գործընթաց
- Խորհուրդներ, թիփեր ոչ դիզայներների համար
- Բրենդի ռազմավարություն
- Գործընթաց
- Վարժություն
- HR/գործատուի բերնդինգ
- Գործընթաց
- Ներքին կոմունիկացիայի դերը
- Բրենդինգ vs ռեբրենդինգ
- Պատճառներ
- Ուսումնասիրություն
- Գործընթաց
- Ամփոփում
- Խմբային աշխատանքների ներկայացում
- Աշխատանքների վերլուծում
- Օնլայն թեսթ
- Գնահատում
2․Գործնական այց MAROG ընկերություն. Դասընթացի ընթացքում օֆֆլայն հանդիպում տեղի կունենա «MAROG» ընկերությունում, որտեղ Դուք կհաղորդակցվեք ընկերության առաջատար մասնագետների հետ և ձեռք կբերեք պրակտիկ գիտելիքներ ընկերության լավագույն մասնագետների հետ փորձի փոխանակման արդյունքում։
3. Վորկշոփեր և հյուր խոսնակներ ոլորտի առաջատար ընկերություններից
4․ Գործնական աշխատանք սեփական բրենդի վրա՝ բրենդի կառուցումից մինչև ճանաչում
5. Թեստավորում
Մեկնարկը
Հոկտեմբերի 14
Տևողություն
18 ժամ` շաբաթական 2 անգամ,
Երեքշաբթի՝ 19:00-21:00,
Հինգշաբթի՝ 19։00-21։00
Ձեր ներդրումը
Նախավաճառք՝ մինչև սեպտեմբերի 23՝ 64․000 դրամ
Սեպտեմբերի 23-ից հետո՝ 79․000 դրամ
Դասընթացավար
Մագդա Մարկոսյան
Մագդան բրենդի ռազմավարության փորձագետ է ՝ բրենդինգի և շուկայավարման ավելի քան 17 տարվա փորձով: Մագդան MAROG ստեղծագործական գործակալության հիմնադիրն է, գործադիր տնօրենն է և բրենդի ռազմավարության տնօրենը: Նա աշխատել է տեղական և միջազգային հայտնի ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափերի հետ:
Նրա հաճախորդներից են եղել Coca-Cola- ն, Հայաստանի Կենտրոնական բանկը, ՀԱՀ-ը, Էկոնոմիկայի նախարարությունը, EarlyOne- ը, UATE- ը, UNICEF- ը, UNDP- ն, Wine Republic- ը, Silk Note Festival- ը, Parma սուպերմարկետները, Andaco- ն, Bacon Product- ը, WCIT- ը, Yell Extreme Park- ը և շատ ավելի։
Նա եղել է Միջազգային շուկայավարման դպրոցի համահիմնադիրը և երեք տարի դասավանդել է թվային շուկայավարություն՝ լիցենզավորված թվային շուկայավարման ինստիտուտի կողմից: Մագդան նաև կարիերայի, բիզնեսի և առաջնորդության մենթոր է նրանց համար, ովքեր ձգտում են աճել ՝ անկախ իրենց փորձից և դիրքից:
Մագդան զբաղվում է հասարակական գործունեությամբ, ինչպես նաև հանդիսանում է նոր կառուցվող Նաիրի քաղաքի համահիմնադիրը:
Մասնակիցների քանակ
10-15
Լեզու
Հայերեն