Վաճառքների կառավարում
AMD0Դասընթացի մասին

Յուրաքանչյուր մարդ՝ անկախ աշխատանքի բնույթից և մասնագիտությունից, պետք է տիրապետի վաճառքի հմտություններին։ Այն հմտություն է, որը անհրաժեշտ է կյանքի բոլոր բնագավառներում։
Այս դասընթացը այն մասին է, թե ինչպես հաջողության հասնել վաճառքներում՝ ցանկացած ապրանք կամ ծառայություն վաճառելիս ցանկացած ոլորտում: Ծրագիրը տալու է գործնական գիտելիքներ այն մասին, թե ինչ է իրականում վաճառքը և ինչպես է այն իրականանում։
Ծրագրին կարող են մասնակցել
- Ցանկացած մարդ, ով ցանկանում է առաջ շարժվել վաճառքի աշխարհում,
- Սկսնակ կամ փորձառու վաճառողներ,
- Վաճառքի տնօրեններ,
- Կազմակերպության զարգացման պատասխանատուներ
- Վաճառքի խորհրդատուներ,
- Մարքեթինգի մասնագետներ,
- Ձեռնարկատերեր և ստարտափերներ
Ծրագրի նկարագրություն
1․ Դասընթացի իրականացում
- Վաճառքի գործընթացի նկարագրություն
- Հաճախորդների տեսակներ, Իդեալական buyer persona (SONCAS գործիք)
- Սառը զանգերի արվեստը
- Ցանկացած ապրանքի կամ ծառայության համար աշխատող վաճառքի ներկայացում ստեղծելու 7 քայլ
- Տեղեկատվության փոխանցում, վաճառքի ձագար
- Առարկությունների հաղթահարում, հարցերի տեխնիկա
- Բանակցություններ Ինչպես սահմանել ձեր բանակցային ոճը
- Բանակցություններում համոզելու 5 հոգեբանական հնարք
- Կոշտ բանակցություններ
- Ինչպե՞ս վաճառել արժեքը գնի փոխարեն:
- Գործարքի փակում, հետադարձ կապ, խաչաձև վաճառք, հետվաճառք
- Բոնուս. Դերախաղ, (վաճառք, բանակցություն)
2․ Հատուկ դաս հյուր-խոսնակի մասնակցությամբ
3․ Որակավորման շնորհում
4․CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
5․Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար
Հիմնական արդյունքները
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք
- Հասկանալ ձեր պոտենցիալ հաճախորդների իրական, խորը կարիքները,
- Մասնագիտորեն համագործակցել որոշումներ կայացնողների հետ,
- Վերահսկել վաճառքի գործընթացը սկզբից մինչև վերջ `ձեր արդյունքները առավելագույնի հասցնելու համար,
- Օգտագործել բանակցությունների հմտություններ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական իրավիճակներում,
- Լինել վստահ բանակցություններ սկսելու և ավարտելու ընթացքում։
Ժամանակացույց
Տևողություն՝ 24 ժամ:
Օրեր՝ Երկուշաբթի, Չորեքշաբթի
Ժամը՝ 19։00-21։00
Վայրը
Իբիս Երևան Կենտրոն հյուրանոց, Հյուսիսային պողոտա 5/1
Ձեր ներդրումը
48.000 դրամ
Դասընթացավար
Շահեն Պետրոսյան, ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ , կորպորատիվ բանկային պրոդուկտների/ծառայություննների գլխավոր մասնագետ
Շահեն Պետրոսյանը իր վաճառքի, բանակցությունների, մարքեթինգի և հարաբերությունների կառավարման ոլորտում մասնագիտական կարիերան սկսել է 2015 թ. -ից:
Հիմնականում աշխատել է բանկային ոլորտում `մշակելով և վաճառելով կորպորատիվ բանկային պրոդուկտներ/ծառայություններ: Նախկինում աշխատել է նաև ԱԳԲԱ Լիզինգ ՓԲԸ -ում, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում։
Նա TheSocialGrabber.com մարքեթինգային բլոգի համահիմնադիրն է, ինչպես նաև «16 անհատականություններ» գրքի համահեղինակը, որտեղ ուսումնասիրւթյունների արդյունքում առանձնացրել է և մանրամասն նկարագրել հաճախորդների 16 տեսակ։