Emotionally Intelligent Leadership

Emotionally Intelligent Leadership

AMD0

Դասընթացի մասին

Հուզական բանականությունն արդյունավետ ղեկավարման կարևոր նախապայմաններից է։ Այս հակիրճ դասընթացի շնորհիվ, Դուք կկարողանաք ոգեշնչել, մոտիվացնել, հարգանք և վստահություն վայելել Ձեր թիմում, խթանել նրանց արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև հասնել երկարաժամկետ հաջողության։

Խմբային աշխատանքները, ինքնաարտացոլման վարժանքները, սեփական վարքագիծը և լիդերի դերն ավելի լավ հասկանալու համար նախատեսված վարժությունները կօգնեն ընդլայնել Ձեր հնարավորությունները և ստեղծել հուզական բանականությունը խթանող միջավայր։

Հանդիպման ընթացքում Դուք հնարավորություն կունենաք  իրավիճակային վերլուծությունների, քննարկումների, դերային խաղերի միջոցով  վեր հանել չափազանց կարևոր և արդիական հարցեր։

Այս ծրագիրը նախատեսված է

  • գործող կամ ապագա մենեջերների
  • լիդերների և ղեկավարների
  • բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները՝ որպես լիդեր:

Ծրագրի նկարագրություն
Ինտերակտիվ հագեցած դասընթաց, որի թիրախում են հետևյալ ենթաթեմաները.

  • Արդյունավետ թիմի կառուցում
  • Իրավիճակային լիդերություն
  • Փոփոխությունների կառավարում
  • Ոգեշնչում և մոտիվացիա
  • Արդյունավետ հաղորդակցություն
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Կազմակերպության ներսում բամբասանքի կառավարում
  • Կառուցողական հետադարձ կապ
  • Որոշումների կայացում ներգրավման միջոցով
  • Ստեղծարարություն և նորարարություն
  • Ուղղակի և անուղղակի ազդեցություն

Հիմնական արդյունքներ
Դասընթացի շնորհիվ՝ ձեռք կբերեք և կամրապնդեք գիտելիքներն ու հնտությունները, որոնք անհրաժեշտ են հուզական բարձր բանականությամբ օժտված լիդերին՝ հաջողության հասնելու համար։

Տևողություն
2 ժամ

Օրեր
Հունվարի 25, 19:00-21:00

Ձեր ներդրումը
Նախավաճառք՝ մինչև հունվարի 5՝ 7000 ՀՀ դրամ

Հունվարի 5-ից հետո՝ 9.000 ՀՀ դրամ

Դասընթացավար
Լարինա Բիչախչյան (PHD, CMI)

Միջազգայնորեն սերտիֆիկացված դասընթացավար, ով ունի ղեկավարման և մասնագիտական դասընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ՝ կրթական, բանկային, միջազգային նախագծերի և այլ ոլորտներում:
Նրա պորտֆոլիոն ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ինեկոբանկը, Ամերիաբանկը, ՊրոԿրեդիտ Բանկը, Մոնիտիսը, Սիներջին, Կինո Սթարը, WWF և այլն:

Լեզու
հայերեն