Գրաֆիկ դիզայների պատրաստում

Գրաֆիկ դիզայների պատրաստում

AMD0

Դասընթացի մասին

Մեր օրերում բիզնեսի հաջողությունը կախված է արդյունավետ բրենդինգից, ուստի Գրաֆիկ դիզայները ամենապահանջված մասնագիտություններից մեկն է:

Այս դասընթացը Ձեզ հնարավորություն կտա տիրապետելու Գրաֆիկ դիզայնի կառուցվածքին և գործիքներին: Դասընթացի ընթացքում Դուք կսովորեք Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign ծրագրերը և կհասկանաք, ինչպես ստեղծել գեղեցիկ և խելամիտ գրաֆիկ դիզայն:

Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • սիրում են դիզայնը և ցանկանում են հմտանալ այս ոլորտում,
  • կրեատիվ են, ունեն լավ երևակայություն, բայց չգիտեն ինչպես այն օգտագործել,
  • ցանկանում են ստեղծել կրեատիվ պորտֆոլիո` իրենց ցանկալի աշխատանքը գտնելու համար:

Ծրագրի հիմնական փուլերն են ՝

1.Դասընթացի իրականացում

  • Գրաֆիկ դիզայն և բրենդինգ
  • Illustrator, Photoshop և InDesign գործիքների ներկայացում
  • Էջի դասավորությունը տպագրվող դիզայնի և Թվային (Digital) դիզայնի համար

2. Պորտֆոլիոյի ստեղծում

  • Բոլոր մասնակիցները կունենան իրենց սեփական պորտֆոլիոն, որը կօգնի ձեռք բերել ցանկալի աշխատանք:

3. Որակավորման շնորհում

4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները.

  • կկարողանան ստեղծել լոգոներ և նշաններ, բրենդի հիմնական տարրեր և թվային ու տպագրված դիզայնի նյութեր,
  • կունենան սեփական պորտֆոլիոն behance-ում՝ ցանկալի աշխատանք գտնելու համար:

Տևողություն

Մեկնարկ՝ հոկտեմբերի 27
32 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ
չորեքշաբթի (19:00-21:00), շաբաթ(16:00-18:00)

Ձեր ներդրումը
98,000 ՀՀ դրամ

Դասընթացավար
Արմինե Հայրապետյան

Արմինե Հայրապետյանը ունի ավելի քան 7 տարվա փորձ գրաֆիկ դիզայնի և հարակից այլ ոլորտներում:
Նա սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում և տեխնիկապես տիրապետում է Adobe After Effect, Adobe Illustrator, Adobe InDesign, Adobe Muse, Adobe Photoshop և այլ դիզայնի գործիքների և տեխնոլոգիաների՝ փորձագետի մակարդակով:
Աշխատել է այնպիսի կազմակերպություններում ինչիսիք են՝ PicsArt (Թվային կատալոգների գրաֆիկ դիզայներ), Web Dorado (Վեբ դիզայներ, WordPress Plugins UI/UX դիզայներ), Sticker Market (UI դիզայներ), Factumsoft (Art Director), Volo Global (Պրոդուկտի դիզայներ), RDKL LLC (UX մասնագետ) և այլն:

Մասնակիցների քանակ
Մինչև 12

Լեզու
Հայերեն, տերմիններ` անգլերեն