Հյուրանոցային բիզնես. հիմնում և զարգացում

Հյուրանոցային բիզնես. հիմնում և զարգացում

AMD50000 dram
Դասընթացավար
Categories:

Դասընթացի մասին

Այս ծրագիրը հնարավորություն կտա բացահայտելու հյուրանոցային բիզնեսը՝ սկզբունքային և գաղափարական մակարդակից մինչև մանրուքներ հասնող յուրաքանչյուր նրբություն: Դուք կսովորեք, թե ինպես հիմնել և զարգացնել Ձեր բիզնեսը այս ոլորտում, և թե ինչպես այն տարբերակել Ձեր մրցակիցներից:

Մեր օրերում հարմարավետություն ապահովելն այլևս բավարար չէ. հաճախորդները ցանկանում են զգալ, փորձել և տեսնել վճարած գումարի իրական արժեքը: Այսպիսով, Ձեր հաջողությունը կախված է այն միջավայրից և հիշողություններից, որոնք Դուք ստեղծում եք:

Ծրագրի ընթացքում կխոսենք գործունեության յուրաքանչյուր փուլի մասին և կհասկանանք, թե ինչպես կարելի Է այս ոլորտի բիզնեսը դարձնել կայուն և մրցունակ:

Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր

  • հետաքրքրված են այս ոլորտով և ուզում են դառնալ հյուրանոցի/հյուրատան/հոսթելի սեփականատեր, մենեջեր, մարքեթոլոգ,
  • արդեն իսկ գործում են այս ոլորտում և ցանկանում են բարելավել ու ընդլայնել իրենց հմտությունները, վերանայել և բարեփոխել իրենց կողմից մատուցվող ծառայությունները:

Ծրագրի հիմնական թեմաներ

1. Դասընթացի իրականացում

  • Շուկայի և բիզնեսի վայրի ուսումնասիրություն
  • Բիզնեսի ինքնատիպության զարգացում
  • Լրացուցիչ ծառայություններ և պրոդուկտներ
  • Գործառնություններ և կառավարում
  • Հաճախորդների սպասարկում և հարմարավետություն, որակի կառավարում
  • Մարքեթինգային ռազմավարություն և վաճառք

2. Որակավորման շնորհում

3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

4. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Ծրագիրը ամբողջովին հիմնված է պրակտիկ ուսուցման և իրական դեպքերի ուսումնասիրության վրա, որոնց վրա հիմնվելով մասնակիցները կզարգացնեն սեփական պրոդուկտները:

Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  • կտիրապետեն ոլորտի առանձնահատկություններին,
  • ընդհանուր և մանրակրկիտ պատկերացում կունենան այս ոլորտում սեփական բիզնեսի կայացման մասին,
  • կհասկանան գրագետ սպասարկման և հյուրերի հետ հարաբերությունների կառավարման գաղափարախոսությունը,
  • կընկալեն մատուցվող ծառայությունների ամբողջականության գաղափարը,
  • կբացահայտեն հարմարավետություն և հաճելի միջավայր ստեղծելու մեթոդները,
  • կհասկանան սեփական փորձառության գործոնի կարևորությունը,
  • կտիրապետեն որակի կառավարման մեթոդներին,
  • ձեռք կբերեն մոնիտորինգի և ընթացակարգերի ճիշտ գնահատման կարողություն,
  • կկարողանան մշակել մարքեթինգային ռազմավարություն:

Տևողություն
12 ժամ՝ շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ

Ձեր ներդրումը
45,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

Դասընթացավար
Գևորգ Բաբայան

Վերջին 10 տարիների ընթացքում Գևորգ Բաբայանը կարևոր դեր է ունեցել մի քանի երկրների զբոսաշրջության ոլորտում: Նրա նախաձեռնությունների շնորհիվ «Էնվոյ Հոսթել»-ը դարձել է միջազգային ցանց: Գևորգը տուրիզմի ոլորտում ստեղծել է եզակի պորդուկտներ ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային հարթակներում:

2016-2018թ. ընթացքում Գևորգը ապրել և աշխատել է Կամբոջայում: Կամբոջայում նա ներգրավված է եղել ռեստորանային և խմիչքների ոլորտի զարգացման գործում ևս: 2016թ. հիմնել է սեփական ռեստորանը Պնոմպենում:

Այժմ նա աշխատում է «Սեյվ Դը Չիլդրեն» հիմնադրամում՝ նպաստելով տուրիզմի ոլորտի հետազոտությունների զարգացմանը՝ Հայաստանի մի քանի քոլեջներում: Նաև, Զբոսաշրջության Զարգացման Կոմիտեի հետ աշխատում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման տեսլականի վրա:

Ավելին, նա ստեղծել է.

  • Առաջին «Քայլող Երևանյան զբոսանքը» տուրը (2007թ.)
  • Առաջին Երևան-Թբիլիսի-Երևան զբոսաշրջային երթուղին (2010թ.)
  • Առաջին և միակ «Խորհրդային Երևան» շրջագայությունը (2011թ.)
  • Պլանավորված շրջագայությունները Վրաստանում և Կամբոջայում

Մասնակիցների քանակ
10-15

Լեզու
Հայերեն, տերմիններ` անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: