Մարդկային ռեսուրսների կառավարիչ +

Մարդկային ռեսուրսների կառավարիչ +

AMD0
Դասընթացավար
Categories:

Դասընթացի մասին

Մարդկային ռեսուրսների (HR) մասնագետ հարկավոր է ցանկացած ընկերության: Այդ իսկ պատճառով մասնագիտությունը բավական պահաջված է: Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:

Quick Start նախագծի «Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի պատրաստում» ծրագրի նպատակն է պատրաստել պրակտիկ մասնագետներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, ովքեր ծրագրից անմիջապես հետո կկարողանան աշխատել որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ և վարել ընկերության կադրային գործավարությունը:

Ծրագրի հիմնական փուլերն են.

  1. Դասընթաց 1 «Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները» դասընթացի իրականացում (12 ժամ):
  2. Դասընթաց 2 «Կադրային գործավարություն» դասընթացի իրականացում (8 ժամ):
  3. Հյուր մասնագետի այս և փորձի փոխանակում (2 ժամ)
  4. Որակավորման շնորհում:
  5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն:
  6. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան

  • կատարել անձնակազմի պլանավորում` համապատասխան ընկերության ռազմավարությանը
  • կազմել աշխատանքային նկարագրեր
  • կատարել աշխատատեղի համալրում
  • կիրառել աշխատակազմին մոտիվացնող և անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդներ
  • ապահովել կադրային փաստաթղթաշրջանառության հիմնական մասը
  • իրականացնել նոր աշխատողների ընդունում, աշխատանքային պայմանների փոփոխում, աշխատանքից ազատում և այլ գործառույթներ՝ համապատասխան աշխատանքային օրենսգրքի

Տևողություն
22 ժամ` շաբաթական 2 անգամ,
Երեքշաբթի՝ 19:00-21:00,
Հինգշաբթի՝ 19։00-21։00

Ձեր ներդրումը

Ծրագրի արժեքը` 57,000 դրամ (նեռարված հարկեր)

Դասընթացավարներ

Նունե Վարոսյան («Մարդկային ռեսուրսների կառավարչի 5 հիմնական գործառույթները»)

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն. 2004թ.-ից վարում է Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բազմաթիվ դասընթացներ: Իրականացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվություն տարբեր ոլորտների կազմակերպությունների համար: Հայաստանում Ֆրասիական Համալսարանի դասախոս:


Անահիտ Մանուկյան
(«Կադրային գործավարություն»)

Ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։

Ներկայումս աշխատում է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի ղեկավար։

Մասնակիցների քանակ
10-15

Լեզու
Հայերեն