A Successful Business on Instagram

A Successful Business on Instagram

AMD0

Դասընթացի մասին

Ներկայումս ամենակարևոր սոցիալական մեդիա հարթակներից մեկը Instagram-ն է, որն օգտագործվում է որպես մարքեթինգային և գովազդային հզոր գործիք: Այն թույլ է տալիս շատ մարդկանց ստեղծել բիզնես էջեր և ունենալ սեփական առցանց խանութ, որի միջոցով վաճառում են տարբեր տեսակի ապրանքներ: 

Quick Start-ի այս եռօրյա մաստեր կլասին մասնակցելով՝ Դուք  կտիրապետեք այնպիսի գործիքների և հմտությունների, որոնց միջոցով հեշտությամբ կկարողանաք կառավարել Ձեր բիզնես էջը և դրանով կատարել վաճառքներ:

Դասընթացին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր՝

  • ցանկանում են Instagram-ում ստեղծել և կառավարել իրենց առցանց խանութը,
  • ցանկանում են իրենց առցանց խանութը գովազդել Instagram-ում և կազմել ճշգրիտ ռազմավարություն

Դասընթացի մանրամասն նկարագիր

Օր 1՝
Կյանքի ենք կոչում Ձեր պրոդուկտը, որը ցանկանում եք առցանց վաճառել
1. Instagram-ում բիզնես էջի բացում;
2. ինչպե՞ս հասնել թիրախային խմբին;
3. նոր հաճախորդների ներգրավում;
4. զարգացնել բիզնեսը Instagram-ի գովազդներով և այլ մարքեթինգային գործիքներով;
5. կառուցել ամուր հարաբերություններ հաճախորդների հետ և համագործակցել մատակարարների հետ:

Օր 2՝
Սովորում ենք, թե ինչպես՝
1. ընտրել ճիշտ մատակարար Ձեր բիզնեսի համար;
2. պատվիրել և ներկրել արտադրանք տարբեր երկրներից (Անգլիա, ԱՄՆ, Չինաստան, Դուբայ, և այլն);
3. վստահելի կայքեր և զեղչային խանութներ (outlet) (TaoBao, H&M, Zara, Macys);
4. գրանցվել և կատարել 1-ին պատվերը:

Օր 3՝
Տնային առաջադրանքի քննարկում.
Սովորում ենք, թե ինչպես՝
1. կառավարել ինստագրամյան էջը;
2. ստեղծել փոստեր և սթորիներ ինստագրամյան գործիքներով և այլ դիզայն գովազդներով;
3. կառավարել պատվերները և բացահայտել հնարավորությունները այս ուղությամբ (Tips);
4. վերանայել վաճառքի և պատվերների ամբողջական պրոցեսները:

Տևողություն
3 հանդիպում, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ

Ժամանակացույց
սեպտեմբերի 26, 28, 30

19:00-21:00

Վայրը՝ «Իբիս» հյուրանոց

Ձեր ներդրումը

39.000 դրամ

Դասընթացավար

Մարիա Բարազ 
Վաճառքի ղեկավար, Synergy International Systems

Մարիան փորձառու վաճառքների մասնագետ է, ով հմտացած է հաճախորդների հետ հարաբերությունների կառուցման և ՏՏ վաճառքների մեջ: Նա նաև ստեղծել և կառավարում է իր սեփական առցանց բիզնես էջը՝ “Babyfashionviki” Online խանութը, Instagram-ում: Մարիան այժմ աշխատում է Synergy International Systems-ում, որպես eJustice վաճառքի ղեկավար: 

Lեզու

հայերեն