IT Essentials for non-IT professionals

IT Essentials for non-IT professionals

AMD0
Categories:

Դասընթացի մասին

Այս դասընթացը նախատեսված է ՏՏ ոլորտում ոչ ՏՏ մասնագիտությամբ աշխատող անձանց՝ նախագծի ղեկավարների, պրոդուկտի ղեկավարների, բիզնես վերլուծաբանների, ՄՌ և մարքեթինգ աշխատակիցների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ընդհանուր գիտելիքներ ՏՏ-ի և ծրագրային ապահովման ստեղծման մասին։

Ծրագիրը ներառում է տեսական նյութի տրամադրում, ինչպես նաև գործնական աշխատանքներ և որոշ հիմնական ծրագրային ապահովումների ընդհանուր ներկայացում։

  Ծրագրին կարող են մասնակցել`

  •  բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ աշխարհ, բայց դեռ չգիտեն, թե որ մասնագիտությունն ընտրել
  •  ՏՏ ընկերությունների նոր աշխատակիցները, ովքեր սկսում են իրենց կարիերան ՏՏ ոլորտում և ցանկանում են հիմնարար գիտելիքներ ստանալ ոլորտի բոլոր մասնագիտությունների մասին.
  •  ՏՏ ոլորտում աշխատող ոչ ՏՏ մարդիկ, ովքեր ցանկանում են ակտիվորեն մասնակցել քննարկումներին
  •  ոլորտով հետաքրքրվող բոլոր մարդիկ

  Ծրագրի հիմնական փուլերն են`

  • Դասընթացի իրականացում՝ 

Հիմնական թեմաներ՝

  1. Նախագծերի Կառավարում
  2. Պրոդուկտի կառավարում
  3. Վեբ դիզայն
  4. Ծրագրավորում
  5. Որակի ապահովում (QA)

Բոլոր բաղադրիչներն ունեն հետևյալ բովանդակությունը.

  • հիմնական գործընթացների ուսումնասիրություն
  •  ընդհանուր տերմինների քննարկում
  •  հիմնական դերերի պարտականությունների քննարկում
  •  հաճախ օգտագործվող գործիքների ուսումնասիրում
  •  լրացուցիչ գրականության տրամադրում

 

  • Բոլոր դասերը ներառում են քննարկումներ, գործնական աշխատանք/խաղեր։ Բացի այդ, ձեզ կներկայացվի տեղեկատվություն շարունակական ուսուցման, ատեստավորումների, ոլորտում աշխատանքի մասին։
  • Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի ՏՏ տերմինաբանության բառարան:

 Տևողություն

14 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

 Օրացույց

Մեկնարկ՝ փետրվարի 25
Օրեր՝ երեքշաբթի, ուրբաթ
Ժամ՝ 19։30-21։30

 

Ձեր ներդրումը

Նախավաճառք՝ մինչև փետրվարի 1՝  35․000 դրամ

Փետրվարի 1-ից հետո՝ 40․000 դրամ

 Դասընթացավար

Եպրաքսիա Հովհաննիսյան, Senior Project Manager, PMP, PMI-ACP 

Դասընթացավարը Եպրաքսյա Հովհաննիսյանն է՝ PMP, PMI-ACP սերտիֆիկացված մասնագետ, ով VOLO Software Development Company-ում Ավագ նախագծերի ղեկավար է, ինչպես նաև նախագծերի կառավարման ինստիտուտի և PMI Armenia-ի անդամ:

Լեզուն

Հայերեն (տերմինալոգիա և նյութեր՝ անգլերեն)

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: