IT Project Management with Flux

IT Project Management with Flux

AMD0
Categories:
Reviews:

Դասընթացի մասին

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Quick Startը Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկի՝ Flux Technologiesի հետ համատեղ մշակել է այս յուրահատուկ ծրագիրը:

Ծրագրի ավարտին, մասնակիցներից մեկ կամ մի քանի հոգի հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Flux Technologies ընկերությունում: Իսկ մյուս մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի դիմել Quick Start-ի հետ համագործակցող այլ ընկերություններում: Մասնակիցները մի քանի դասեր անցկացնելու են Flux ընկերության գրասենյակում, որտեղ  կկարողանան շփվել ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների հետ և կիրառել այն գիտելիքները, որոնք ձեռք կբերեն ծրագրի շրջանակներում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսումնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

  Ծրագրի հիմնական փուլերն են`

  1. Դասընթացի իրականացում՝ 

Հիմնական թեմաներ՝

  1. Նախագծի կառավարման հիմունքներ
  •  Ի՞նչ է նախագիծը
  •  Ո՞վ է նախագծի կառավարիչը
  •  Ծրագրի և պորտֆոլիոյի կառավարում
  •  Նախագծի գիտելիքների ոլորտները
  •  Նախագծի ցիկլերը
  1. Աշխատանքի շրջանակի, ժամանակի և ծախսերի կառավարում
  •  Նախագծի աշխատանքային շրջանակ և դրա կառավարումը
  •  Նախագծի ժամանակացույց և դրա կառավարում
  •  Գնահատման տեխնիկաներ
  •  Նախագծի ծախսեր և ղեկավարում
  1. Ռեսուրսներ, Ռիսկ, Որակ
  •   Նախագծի ռեսուրսների ղեկավարում
  •   Նախագծի ռիսկերի բացահայտում, գնահատում և դասակարգում
  •   Նախագծի որակի ղեկավարում
  1. Հաղորդակցում և շահառուների ղեկավարում
  •   Հաղորդակցության պլանավորում, իրականացում և մոնիթորինգ
  •   Շահառուների բացահայտում, նրանց կարիքների և սպասելիքներ վերլուծություն
  1. Agile
  •  Agile-ի պատմությունը
  •  Agile vs Waterfall
  •  Manifesto and Mindset
  •  Key concept
  •  Stories, Epics, Initiatives, and Themes
  •  Story Sizing, Velocity
  1. Scrum framework
  •  Events and Artifacts
  •  Դերեր և պարտականություններ Scrum թիմում
  •  Sprint management,
  •  Poker planning
  1. Lean Project Management
  •  Lean Principles
  •  Kanban
  1. Այլ Agile framework-եր
  •  XP, LeSS, DAD, FDD, ScrumBan
  1. Ծրագրերի ղեկավարման յուրահատկությունները  Flux Technologies-ում
  •  Task management and processes Առաջադրանքների ղեկավարում և պրոցեսներ
  •  Թիմեր և արժեքներ
  •  DOD
  •  Գործիքներ առաջադրանքների կառավարման համար
  1. Հյուր խոսնակներ Flux Technologies-ի կողմից
  •  Գիտելիքներով և փորձով կիսվելու սեսսիաներ և իրական նախագծերի օրինակներ
  • Team Building մեթոդոլոգիաներ
  • Հարց պատասխան սեսսիաներ  Flux ընկերության փորձառու նախագծերի կառավարիչների հետ
  1. Նախագծերի ներկայացում/թիմեր/ և ավարտական թեստային աշխատանք
  2. Որակավորման շնորհում
  3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
  4. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն աշխատելու որպես ՏՏ Նախագծերի Կառավարիչներ և կտիրապետեն բոլոր անհրաժեշտ գործիքներին և հմտություններին՝ տարբեր ծավալների և ոլորտների նախագծերը արդյունավետ կառավարելու համար։

Նաև մեկ կամ մի քանի մասնակիցներ կընդունվեն աշխատանքի Flux technologies-ում նախագծերի կառավարման թիմում:

 Նախնական պահանջներ

  • Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)
  • Գրավոր և բանավոր բիզնես հաղորդակցման հմտությունները ցանկալի են

 Տևողություն

30 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

 Օրացույց

Մեկնարկ՝ Մայիսի 3
երկուշաբթի, հինգշաբթի` 19:00-21:00

 Ձեր ներդրումը

89,000 դրամ ամբողջ ծրագրի համար

 Դասընթացավար

 

Սոնա Տեր-Ասատրյան PMP® 

Սոնան PMP սերտիֆիկացված մասնագետ է ՏՏ Նախագծերի կառավարման ոլորտում՝ ավելի քան 9 տարվա փորձով:

Նա սկսել է իր կարիերան որպես ծրագրավորող, այդիսկ պատճառով ունի ուժեղ տեխնիկական հիմք: Նա աշխատում է որպես Production Manager Flux Technologies ընկերությունում և պատասխանատու է ամբողջ արտադրական հատվածի  պլանավորման, հաջողման և մոնիթորինգի համար: Սոնան հանդիսանում է նաև ընկերության նախագծերի կառավարման թիմի մենթոր:

Ունի մեծ փորձ Agile նախագծերի կառավարման և պրոցեսների ղեկավարման ոլորտում:

 Մասնակիցների քանակ

մինչև 15

  Լեզուն

Հայերեն (տերմինալոգիա և նյութեր՝ անգլերեն)

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: