ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում

ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում

AMD0

Դասընթացի մասին

Ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեծ թափով զարգացող ճյուղ է: Բացի այդ, անկախ բնագավառից, գրեթե բոլոր ընկերությունները իրենց բիզնեսը առաջ մղելու համար կախված են տեխնոլոգիաներից, ինչը նշանակում է, որ կա ՏՏ նախագծերի կառավարիչների շատ մեծ պահանջարկ:

Quick Start նախագծի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր: Այս ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման շրջանակի ամենակարևոր բաղադրիչները և ամենահայտնի Agile մեթոդները, որոնք օգտագործվում են ՏՏ ոլորտում:

Դասընթացը ամբողջությամբ ընդգրկում է գործնական վարժություններ (դերային խաղեր, իրավիճակների ուսմնասիրություն, անհատական նախագծեր և այլն):

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր

  • ցանկանում են սկսել իրենց նախագծերի կառավարչի կարիերան,
  • նախագծի թիմի անդամներ են և ցանկանում են ավելի լավ պատկերացում ունենալ այս ոլորտում,
  • արդեն իսկ ստանձնել են սկսնակ նախագծերի կառավարչի պաշտոնը:

Ծրագրի հիմնական փուլերն են.

  1. Դասընթաց 1. «Նախագծերի կառավարման հիմունքները և ծանոթություն Agile նախագծերի կառավարման հետ» (18 ժամ)
  2. Դասընթաց 2. «Agile նախագծերի կառավարում» (18 ժամ)
  3. Գործնական այցելություն IT ընկերություն. ծանոթացում աշխատանքային միջավայրին
  4. Ավարտական թեստավորում
  5. Որակավորման շնորհում
  6. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն
  7. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ
Ծրագրի ավարտին մասնակիցները.

  • կունենան բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես նախագծերի ղեկավար
  • կկարողանան ընտրել ճիշտ ՏՏ նախագծերի կառավարման մեթոդաբանություն ամեն տեսակի խմբի և ամեն բարդության նախագծի համար
  • կկարողանան կիրառել ստացած բոլոր գիտելիքները Microsoft Project 2016 նախագծերի ղեկավարման միջավայրում
  • կունենան բավարար գիտելիքներ նախագիծը բյուջեին համապատասխան և ճիշտ սահմանված ժամանակին ավարտելու համար՝ համոզված լինելով, որ հաճախորդները բավարարված են պրոդուկտից

Նախնական պահանջներ

  • Ծանոթ լինել Excel-ին (տարրական հմտություններ)
  • Անգլերենի իմացությունը պարտադիր է (միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ)

Տևողություն
36 ժամ (2 ամիս)` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր:

Օրացույց
Մեկնարկ՝ Մարտի 16: Օրեր՝ երեքշաբթի, շաբաթ, 19:00-21:00:

Ձեր ներդրումը
Ամսական՝ 56,000 դրամ (նեռարված հարկեր)

Դասընթացավար

Լաուրա Ամբարդարյան, ՏՏ նախագծերի կառավարիչ, PSM I, Scrum մասնագետ VOLO ընկերությունում

Լաուրան ՏՏ նախագծերի կառավարիչ է, հմուտ Scrum մասնագետ (PSM I) և Agile մասնագետ: Ունի հաջող միջազգային փորձ կառավարելու տարբեր ծրագրային և Վեբ նախագծեր արագ տեմպերով աշխատող միջավայրում:

Համոզված լինելով, որ ծրագրային ապահովման նախագծերը մատուցվում են ամենաորակյալ մակարդակով և բյուջեին համապատասխան, Լաուրան կարողանում է արդյունավետ կազմակերպել և օգտագործել բոլոր հասանելի աղբյուրները խմբերին ղեկավարելու և պրոդուկտներ ստեղծելու համար: Նա ամբողջովին ներգրավված է նախագծերի կառավարման մեջ, ուստի տարբեր կազմակերպություններում ապահովում է բարձր մակարդակի և որակի նախագծեր:

Լաուրան ներկայումս աշխատում է որպես Նախագծերի կառավարիչ VOLO ընկերությունում:

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
անգլերեն