Lead Generation on LinkedIn

Lead Generation on LinkedIn

AMD0
Reviews:

Դասընթացի մասին

Linkedin-ը ներկայումս համարվում է ամենաարագ զարգացող և ամենաարդյունավետ գործիքներից մեկը, որի միջոցով շատ ընկերություններ կարողանում են ձեռք բերել միջազգային և տեղական գործընկերներ և լիդեր գեներացնելով ավելացնել վաճառքների ծավալները:

Quick  Start- ի “Lead generation on Linkedin” դասընթացի հիմնական նպատակն է՝ մասնակիցներին օգնել  օպտիմիզացնել լինքդինյան պրոֆիլները, հաճախորդների համար գրավիչ առաջարկներ կազմել և ներգրավել բիզնես հաճախորդներ:

Դասընթացի հիմնական թեմաներ

1. Պրոֆիլի օպտիմիզացիա
▪ Օպտիմիզացված պրոֆիլի կարևորությունը և տարբերակները
▪ Ինչպե՞ս օպտիմիզացնել պրոֆիլը և հայտնվել ուշադրության կենտրոնում


2. Inbound ռազմավարություն
▪ Inbound և Outbound ռազմավարությունների առավելություններն ու խնդիրները
▪ Հիմնական վախերը և հաղթահարման տարբերակները
▪ Ինչպե՞ս գրել հաճախորդներ գրավող քոնթենթ
▪ Քոնթենթ պլանավորում


3. Outbound ռազմավարություն
▪ Ինչպե՞ս կառուցել հաղորդագրությունների սկրիպտ
▪ Ինչպե՞ս սկսել խոսակցություն Linkedin-ում
▪ Ինչպե՞ս ճիշտ follow-up անել Linkedin-ում
▪ Հիմնական ցուցիչներ (KPIs)


4. LinkedIn Sales Navigator
▪ Sales Navigator-ի ընդհանուր ներկայացում
▪ Ինչպե՞ս մաքսիմալ օգուտ քաղել վճարովի համակարգից


5. Ավտոմատացումներ, CRM համակարգեր, Linkedin-յան խմբեր
▪ Լինկդինում ավտոմատացումների տեսակները
▪ Ի՞նչ է CRM-ը, դրա կարևորությունը, և ինչ այլընտրանքներ կան
▪ Linkedin-յան խմբեր
▪ SSI score

Հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան․

հնարավորինս արդյունավետ օգտվել Linkedin-ից
▪ գեներացնել բիզնես լիդեր
▪ Linkedin-ում լիդեր գեներացնելու 2 հիմնական ստրատեգիաները
▪ ինչ է սոցիալական վաճառքը
▪ օպտիմիզացնել Linkedin-ի պրոֆիլը
▪ 0-ից ստեղծել լիդեր գեներացնելու ռազմավարություն
▪ կազմել հաղորդագրությունների ճիշտ սկրիպտ
▪ տեղադրել ուշադրություն գրավող և լիդեր գեներացնող քոնթենթ
▪ B2B վաճառքների դեպքում Linkedin-ի կարևորությունը և հնարավորությունները

Ծրագրին մասնակցելով կունենաք հնարավորություն ստեղծել նոր կապեր և փորձի փոխանակում անել, ինչպես նաև կստանաք փոքրիկ նվեր՝ 10.000 դրամի նվեր քարտ Quick Start-ի այլ ծրագրերին մասնակցելու համար:

Ժամանակացույց

Ընդհանուր տևողություն՝ 12 ժամ, 6 դաս

Մեկնարկ՝ Հոկտեմբերի 20

Օրեր՝ երեքշաբթի և հինգշաբթի (19:00-21:00)

Ձեր ներդրումը՝ 65.000 ՀՀ դրամ 

Դասընթացավար

Հրաչ Ղազարյան 

Համահիմնադիր և գործադիր տնօրեն Leadarto ընկերությունում

Հրաչը վաճառքների ոլորտում ունի 12+ տարվա փորձ, որոնցից միայն 5 տարին զբաղվել է B2B վաճառքներով և lead generation-ով: Նա օգնում է տեղական (հայկական) և միջազգային շուկաների հաճախորդներին լիդեր գեներացնել Linkedin-ում, ինչպես նաև անցկացնում է Linkedin-ում վաճառնքների թեմայով դասընթացներ:

Հրաչը Leadarto ընկերության համահիմնադիրն է և գործադիր տնօրենը, որը առաջին և միակ լիդերի գեներացման (lead generation) ընկերությունն է Հայաստանում:

Հիմնական ուղությունները, որոնցով աշխատում է ընկերությունը՝

  • IT/SaaS/Computer Software
  • Ղեկավարման խորհրդատվություն (management consulting)
  • Թվային մարքեթինգ
  • Հավաքագրում (recruitment)

Լեզու

Հայերեն, տերմիններ, նյութեր` անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: