Linkedin & Email marketing

Linkedin & Email marketing

AMD0

Դասընթացի մասին

Linkedin-ը և Email marketing-ը համարվում են ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող և արդյունավետ գործիքներից, որոնց միջոցով շատ ընկերություններ և բիզնեսներ ավելացնում են իրենց վաճառքների ծավալները:

Դասընթացի հիմնական նպատակն է՝ մասնակիցներին ծանոթացնել Linkedin-ի և Email marketing-ի ամենակիրառելի և ժամանակակից գործիքներին, որոնց միջոցով կկարողանան ճշգրիտ վարել Linkedin-յան բիզնես էջեր, կազմել գրագետ նամակներ և իհարկե մեծացնել ընկերության վաճառքները:

Այս ծրագիրը նախատեսված է 

  • սկսնակ կամ փորձառու վաճառողների
  • վաճառքի տնօրենների
  • կազմակերպության զարգացման պատասխանատուների
  • վաճառքի խորհրդատուների
  • մարքեթինգի մասնագետների
  • բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ գրագետ էջ Linkedin-ում և մեծացնել վաճառքները Linkedin-ի միջոցով

Դասընթացի բովանդակությունը

Linkedin (6 ժամ)

1.Ի՞նչպես ունենալ գրագետ էջ Linkedin -ում, ալգորիթմներ և կանոններ

2․Անհատական պրոֆիլի օպտիմիզացում

3․ INBOUND/OUTBOUND վաճառքի ստրատեգիաները Linkedin -ում

4․ Ինչպե՞ս գտնել ցանկալի աշխատանք Linkedin -ի միջոցով ՀՀ –ում և արտերկրում

5․ Բիզնես էջ Linkedin-ում, Linkedin marketing

6․ Ի՞նչպես մեծացնել վաճառքները Linkedin-ի միջոցով

6. Sales navigator

7. Linkedin-ի ավտոմատացման այլ գործիքներ

Email marketing (4 ժամ)

1. Նամակների տեսակներն ու նշանակությունները

2․ Տաք/սառը նամակներ. ինչպե՞ս կազմել գրագետ նամակ

3․ Ինչպե՞ս խուսափել spam-ից և բարձրացնել նամակների open rate, conversion rate

4. Email campaign-ներ, որտեղից սկսել, երբ follow up անել

5․ Նամակագրության ավտոմատացման օգտակար գործիքներ

6. B2B,B2C,B2G նամակների տարբերություններ, կանոններ և օրինակներ

Տևողություն
Ընդհանուր տևողություն՝ 10 ժամ

Օրեր
հունիսի 6,7,8,9,10

Ձեր ներդրումը

Ամբողջ ծրագրի արժեքը՝ 25.000 դրամ

Միայն 1-ին հատված՝ “Linkedin” արժեքը՝ 15.000 դրամ

Միայն 2րդ հատված՝ “Email marketing” արժեքը՝ 15.000 դրամ

Դասընթացավար

Անուշ ԱփիկյանSales specialist, team lead 

Անուշը մասնագիտացված վաճառքների կառավարիչ է, ով մարքեթինգի և վաճառքի ոլորտում ունի 9+ տարվա միջազգային փորձ: Այս տարիների ընթացքում ղեկավարել է տարբեր տեսակի թիմեր, աշխատել է այնպիսի ընկերություններում ինչպիսիք են՝ VTB բանկ (senior contact center specialist), IDBank (head of call center), Ameriabank (head of sales unit) և այլն: Այժմ աշխատում է SoftConstruct ընկերությունում, որպես Sales team lead: Անուշը նաև երկար ժամանակ անցկացրել է զանազան դասընթացներ վաճառքների և մարքեթինգի թեմայով: Պատրաստակամ է կիսվել իր երկար տարիների փորձով բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են ճիշտ կառավարել իրենց ընկերության վաճառքները կամ էլ սկսնակ են և նոր են ցանկանում մուտք գործել այս ոլորտ:

Լեզու
հայերեն