Agile tools for management: Jira, Trello, Asana, Confluence
AMD0Դասընթացի մասին


JIRA-ն Agile թիմերի կողմից կիրառվող #1 ծրագրային գործիքն է: Fortune 100 ընկերությունների ավելի քան 70%-ը կիրառում է JIRA:
ՏՏ ընկերություններում JIRA-ի գիտելիքներ պահանջվում են մի շարք պաշտոնների դեպքում (JIRA ադմինիստրատորներ, Scrum Master-ներ, QA մասնագետներ, Software Engineer-ներ, Նախագծերի կառավարիչներ և այլն):
Այս դասընթացը նախատեսված է սկսնակ ՏՏ նախագծերի կառավարիչների համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում JIRA-ում, ինչպես նաև նրանց համար, ովքեր օգտագործում են JIRA , Trello, Asana և Confluence ու ցանկանում են բացահայտել այս գործիքի անսահման հնարավորությունները:
Ծրագրի հիմնական փուլերն են.
1. Դասընթացի իրականացում
- Scrum և Agile ներկայացում
- Agile manifesto
- Հիմնական framework-եր
- Scrum արտեֆակտներ
- Scrum միջոցառումներ
- Սպրինտի կյանքի ցիկլ
- Jira-ի հիմնական կառուցվածքը և հնարավորությունները
- Confluence
- Asana
- Trello
2. Որակավորման շնորհում:
3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն:
4. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան
Ինքնուրույն ստեղծել և կառավարել բարդ Agile նախագծեր, կարգավորել և ադապտացնել պրոցեսներ իր թիմի օրինակով, ստանալ հաշվետվություններ JIRA-ի միջոցով և ինտեգրացնել JIRA-ն այլ գործիքների հետ։
Մեկնարկը
մայիսի 10
Տևողություն
15 ժամ, դասերը 2.5 ժամ տևողությամբ
երեքշաբթի և հինգշաբթի, 19:00-21:30
Ձեր ներդրումը
39.000 դրամ
Դասընթացավար
Սուրեն Կարապետյան, Agile Product Manager, SmartClick
Սուրենը ունի 7-ից ավել տարիների փորձ Product/Project Management-ի ոլորտում: Նա աշխատել է որպես Product Manager այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Value Xd-ն, Web Fointaine Armenia-ն։
2020 թվականից Սուրենը աշխատում է SmartClick ընկերությունում որպես Agile Product Manager:
Quick Start-ի կորպորատիվ ծրագրերի շրջանակում ՀՀ առաջատար կազմակերպություններում դասավանդել է Advanced Jira դասընթացների շարքը։
Մասնակիցների քանակ
10-15
Լեզու
Հայերեն, տերմինները անգլերեն
