Managerial Skills for an Empowering Leader

Managerial Skills for an Empowering Leader

AMD0

Դասընթացի մասին

Ինչպե՞ս զարգացնել և բարելավել հմտությունները և գիտելիքները, որոնք անհրաժեշտ են կառավարման և առաջնորդության բարձր մակարդակի ունակություններ պահանջող պաշտոններում հաջողության հասնելու համար, որն անմիջականորեն կապված է աշխատակիցների ներգրավման և հզորացման հետ:

Այս ինտերակտիվ դասընթացը Ձեզ հնարավորություն կընձեռի ձեռք բերել և զարգացնել մի շարք հմտություններ և գործիքակազմ, որոնք կօգնեն.

  • հաղթահարել առաջնորդման դերում հանդիպած լուրջ մարտահրավերները,
  • ձեռք բերել արդյունավետ առաջնորդներին հատուկ մտածողություն, հմտություններ և վարքագիծ,
  • ներգրավել, հզորացնել աշխատակիցներին,
  • հաջողության հասնել մրցակցային միջավայրում , ապահովել համագործակցության և թիմային կատարողականի ավելի բարձր մակարդակ:

Ծրագրի հիմնական թեմաները

— Արդյունավետ թիմի կառուցում

  • Ղեկավար, թե՞ առաջնորդ
  • Կազմակերպության կենսացիկլի (Lifecycle) փուլեր
  • Թիմակիցների տեսակները
  • Թիմային արդյունավետություն
  • Առաջնորդի դերը՝ առողջ թիմ կառուցելու գործում

— Էմոցիոնալ բանականությամբ առաջնորդություն

  • Արժեքների վրա հիմնված, բարձր էմոցիոնալ բանականությամբ կառավարում
  • Արդյունավետ հաղորդակցություն
  • Փոփոխությունների կառավարում
  • Ի՞նչը փոխել հայելու մեջ
  • Կոնֆլիկտների կառավարում

— Մոտիվացիա

  • Ներքին և արտաքին մոտիվացիա
  • Մոտիվացնող միջավայրի ստեղծում
  • Ինչպե՞ս սպանել մոտիվացիան

— Կատարողականի կառավարում

  • Ի՞նչ է կատարողականի կառավարումը
  • Կատարողականի գնահատման կարևորությունը
  • Կառուցողական հետադարձ կապի ապահովում
  • Աշխատակիցների զարգացում

— Որոշման կայացում

  • «Տուփից ներս» և «տուփից դուրս» մտածողություն
  • Որոշումների կայացման վրա ազդող գործոններ
  • Որոշումների կայացման մոդելներ

— Իրավիճակային առաջնորդություն

  • Իրավիճակային առաջնորդության տարբեր մոտեցումներ
  • Աշխատակիցների հասունության մակարդակները և դրանց համապատասխան կառավարումը
  • Աշխատակիցների ներգրավում/հզորացում
  • Պատվիրակում և այլն

Դասընթացի ընթացքում կկիրառվեն իրավիճակային քննարկումներ, խմբային աշխատանքներ, դերային խաղեր և այլ ինտերակտիվ գործիքներ:

Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն կամ կխորացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են հզորացնող և ոգեշնչող ղեկավար-առաջնորդ լինելու համար:

Մեկնարկը
Փետրվարի 24

Տևողություն
12 ժամ
Օրեր՝ փետրվարի 24, 26, 28, մարտի 2:
Ժամեր՝ 18:00-21:00:

Ձեր ներդրումը
57,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)

Դասընթացավար
Լարինա Բիչախչյան (PHD, CMI)

Միջազգայնորեն սերտիֆիկացված դասընթացավար, ով ունի ղեկավարման և մասնագիտական դասընթացների իրականացման ավելի քան 20 տարվա փորձ՝ կրթական, բանկային, միջազգային նախագծերի և այլ ոլորտներում:
Նրա պորտֆոլիոն ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ինեկոբանկը, Ամերիաբանկը, ՊրոԿրեդիտ Բանկը, Մոնիտիսը, Սիներջին, Կինո Սթարը, WWF և այլն:

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
Հայերեն (նյութեր, տերմիններ՝ անգլերեն)

Գրանցում. վճարումը` անհատի կողմից


    Գրանցում. վճարումը` կազմակերպության կողմից