Նախագծի կառավարում

Նախագծի կառավարում

AMD0
Դասընթացավար
Categories:

Դասընթացի մասին

Նախագծի կառավարումը բացառիկ պրոդուկտ, ծառայություն կամ արդյունք ստեղծելուն ուղղված ամենից արդյունավետ մեթոդն է։

Այս ծրագրի նպատակն է պատրաստել որակավորված Նախագծերի Կառավարիչներ, որոնք կտիրապետեն տարբեր ծավալների և ոլորտների նախագծերի կառավարման համար անհրաժեշտ գործիքներին և տեխնիկաներին։

Ծրագրի մի մասն անցկացվելու է Synergy Armenia ընկերությունում, այդ ընթացքում ունենալու ենք խոսնակ հյուրեր ովքեր կխոսեն նեղ մասնագիտացված թեմաներից և իրենց փորձը կկիսեն մասնակիցների հետ:

Լավագույն  մասնակիցները հնարավորություն կունենան ծրագրի ավարտից հետո պրակտիկա անցնել Synergy Armenia ընկերությունում:

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • նախագծերի կառավարիչներ են, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գիտելիքներն ու հմտություններն այս ոլորտում,
  • ցանկանում են սկսել իրենց Նախագծերի Կառավարչի կարիերան:

Ծրագրի հիմնական փուլերն են`

1. Դասընթացի իրականացում

Հիմնական թեմաները․

  • Նախագծի Շրջանակի Կառավարում
  • Նախագծի Ժամանակացույցի Կառավարում
  • Նախագծի Ծախսերի Կառավարում
  • Նախագծի Որակի Կառավարում
  • Նախագծի Ռեսուրսների Կառավարում
  • Նախագծի Ռիսկի Կառավարում
  • Նախագծի Հաղորդակցություն և Շահառուների Կառավարում
  • Նախագծի Գնումների Կառավարում
  • Նախագծի Ինտեգրման Կառավարում
  • Agile Նախագծի Կառավարում

2. Ավարտական թեստավորում

  • Վիկտորինայի ձևաչափով թեստի անցկացում
  • Գնահատում
  • Վերանայում և քննարկում

3. Նախագծերի ներկայացում

  • Յուրաքանչյուր թիմի կողմից իր նախագծի և բոլոր համապատասխան փաստաթղթերի ներկայացում
  • Վերանայում
  • Գնահատում

4․ Որակավորման շնորհում

5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

6. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)


Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն աշխատելու որպես Նախագծերի Կառավարիչներ և կտիրապետեն բոլոր անհրաժեշտ գործիքներին և հմտություններին՝ տարբեր ծավալների և ոլորտների նախագծերը արդյունավետ կառավարելու համար։

Նախնական պահանջներ

  • Ծանոթ լինել Excel-ին (տարրական հմտություններ)
  • Անգլերենի իմացություն

Տևողություն
26 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Վայրը
Ծրագիրն իրականացվելու է Holiday Inn Express հյուրանոցում

Օրացույց
Մեկնարկ
Երեքշաբթի (18:30-20:30) և շաբաթ (11:00-13:00)

Ձեր ներդրումը
49,000 դրամ ամսական, ընդհանուր տևողությունը 2 ամիս

Դասընթացավար

 

Էմիլյա Խաչատրյան, Senior M&E Program Manager at Synergy International Systems, PHD, PMP

Էմիլյան ունի 9+ տարվա փորձառություն նախագծերի կառավարման ոլորտում։ Ներկայումս նա կառավարում է «Սիներջի» առաջատար ՏՏ ընկերության Մոնիթորինգի և Գնահատման դոմեյնը՝ որպես ավագ M&E Ծրագրի Կառավարիչ։
Մինչ այդ Էմիլյան հանդիսացել է Ավագ Նախագծերի Կառավարիչ/Համակարգի Վերլուծաբան «Սիներջի» ընկերությունում։

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
Հայերեն, նյութերը և տերմինները՝ անգլերեն