Project Management (Waterfall)

Project Management (Waterfall)

AMD0
Categories:

Դասընթացի մասին

Նախագծերի կառավարիչները այժմ ունեն շատ մեծ պահանջարկ աշխատաշուկայում: Հիմնվելով Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI®) ստանդարտների վրա՝ այս ծրագիրը համախմբում է իր մեջ նախագծերի կառավարման և թիմերի ղեկավարման կարևոր տարրերը:

Ծրագրում ներառված է Predictive (Waterfall) նախագծերի կառավարման հիմունքները, գործնական աշխատանքներ ծրագրերը հաջող մեկնարկելու, կառավարելու և հասկանալու ծրագրերի առավելությունները շահութաբեր և ոչ շահութաբեր ընկերություններից: Ծրագիրը ընդգրկում է նախագծերի կառավարման բոլոր ուղղությունները և գործընթացները, ֆորմուլաները, աղյուսակները, տենդեցները և գործնական աշխատանքները:

Դասընթացից հետո Դուք կունենաք Predictive (Waterfall) նախագծերի կառավարման ամուր հիմնք:

Ծրագրի բովանդակություն
Ծրագրի կարևորագույն նպատակը մասնակիցներին ծանոթացնելն է Predictive (Waterfall) նախագծերի կառավարման մեթոդոլոգիայի հիմունքներին, գործիքներին, գործնական տեխնիկաներին նախագծերը հաջող ղեկավարելու համար՝ հասկանալով նախագծերի կառավարման շրջանակը և գործընթացները:
Ծրագիրը բաղկացած է տնային առաջադրանքներից, գործնական աշխատանքներից, քուիզերից, որոնք ավելի լավ կամրապնդեն մասնակինցերի գիտելիքները:

Ովքեր կարող են դիմել
• մասնագետներ, ովքեր ցանկանում են փոխել իրենց գործունեության ոլորտը և հետաքրքրված են նախագծերի կառավարմամբ
• նախագծերի կառավարիչներ, ովքեր ցանկանում են համակարգել կուտակված փորձը և տեղեկատվությունը նախագծերի կառավարման մեջ

Հիմնական արդյունքներ
• մասնակիցները կտիրապետեն այնպիսի գործիքների, որոնցով կկարողանան նախագիծ կառավարել և զարգացնել բարձր մակարդակի թիմ
• ձեռք կբերեն հմտություններ թիմեր, գրաֆիկներ, ռիսկեր և բյուջե կառավարելու համար որպեսզի հասնեն իրենց ցանկալի արդյունքին

Ծրագրի նախնական պահանջներ
Միջինից բարձր մակարդակի անգլերենի իմացություն

Տևողություն
22 ժամ, 11 դաս, շաբաթական 2 անգամ

Ժամանակացույց
Սկիզբ՝ փետրվարի 7
Օրեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի՝ 19:00-21:00

Ձեր ներդրումը
65.000 դրամ

Դասընթացավար
Իրինա Արզումանյան
U.S. Peace Corps Armenia
Իրինան Նախագծերի կառավարման ինստիտուտի (PMI, USA Project Management Institute) կողմից սերտիֆիկացված նախագծերի պրոֆեսիոնալ կառավարիչ է PMP®, այն ամենահայտնի նախագծերի կառավարման ինստիտուտն է: Նա Նախագծերի կառավարման ինստիտուտի և Նախագծերի կառավարման ինստիտուտի հայկական մասնաճյուղի անդամ է: Իրինան ունի ավելի քան 10 տարվա փորձ նախագծերի կառավարման, առողջապահական և միջազգային զարգացման սեկտորի ոլորտներ: Այժմ նա աշխատում է ԱՄՆ Խաղաղության Կորպուսում:

Մասնակիցների քանակ
15 հոգի

Լեզու
Անգլերեն (հայերեն քննարկումներ)

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: