Product Management + UI/UX Design

Product Management + UI/UX Design

AMD0
Դասընթացավար
Reviews:

Դասընթացի մասին

Ավտոմատացման և օպտիմիզացման աճի հետ մեկտեղ կազմակերպությունները դարձել են ավելի մեծ և բարդ։ Աշխարհը դարձել է Թվային, և մեծ սպասելիքներին համապատասխանելու համար կազմակերպություններին անհրաժեշտ է օգնություն՝ կիրառելու ինտերնետային դարաշրջանի մշակույթը, գործընթացները, բիզնես մոդելներն ու տեխնոլոգիաները։ Թվայնացմանը աջակցելու համար ի հայտ են եկել նոր գործընթացներ և գործառույթներ, որոնցից մեկը Պրոդուկտի Կառավարումն է։

Որքան շատ կազմակերպություններ են իրենց բիզնեսի ռազմավարության հիմքում դնում Software & Hardware development-ը, այնքան ավելի կարևորվում է Պրոդուկտի Կառավարման արդյունավետ բաժին ունենալու և ուժեղ առաջնորդության դերը։

Այս ծրագրի շրձանակում մասնակիցները ոչ միայն կսովորեն պլանավորել, ստեղծել և կառավարել պրոդուկտներ, հաշվարկել գնագոյացումը և մշակել մարքենթինգային ռազմավարություն, այլ նաև ձեռք կբերեն UI/UX, Պրոդուկտի դիզայնի հմտություններ՝ իրենց պրոդուկտները, ինչպես նաև գիտելիքները ավելի ամբողջական դարձնելու համար։

Ովքեր կարող են մասնակցել՝

Այս ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր՝

  • Ունեն համապատասխան գիտելիքներ, վերլուծական մտածողություն և ցանկանում են աշխատել ՏՏ ոլորտում՝ որպես Պրոդուկտի Մենեջեր
  • Սկսնակ Պրոդուկտի Մենեջերներ են
  • Սիրում են պրոդուկտներ ստեղծել

Ծրագրի հիմնական փուլերն են՝

1.Դասընթացի իրականացում

  • Ներկայացում․ Պրոդուկտի կառավարման հիմունքներ
  • Պրոդուկտի հիմնական կոմպոնենտները
  • Պրոդուկտի զարգացում
  • UI/UX պրոցեսներ
  • Պրոդուկտի զարգացում և մեթոդներ
  • Պրոդուկտի զարգացման ավտոմատացում
  • Պրոդուկտի թողարկման պլանավորում և առաքում
  • UI/UX վորքշոփեր
  • Պրոդուկտի roadmap
  • Պրոդուկտի framework և մետրիկաներ
  • Շուկայի ռազմավարություն
  • Շուկայի ուսումնասիրություն և մրցակցային վերլուծություն
  • Հարց ու պատասխան, պատրաստում հարցազրույցին
  • Product Proposal

Դասընթացի ընթացքում  օֆֆլայն հանդիպում տեղի կունենա «Սիներջի» առաջատար ՏՏ ընկերությունում, որտեղ Դուք կհաղորդակցվեք ընկերության առաջատար մասնագետների հետ և ձեռք կբերեք պրակտիկ գիտելիքներ ընկերության լավագույն մասնագետների հետ փորձի փոխանակման արդյունքում։

Ծրագրի մանրամասն նկարագրություն

2.Գործնական այց Synergy ընկերություն

3.Ձեր սեփական պրոդուկտի կառուցում և ներկայացում (գործնական աշխատանք)

Դասընթացի ընթացքում Դուք քայլ առ քայլ կկառուցեք Ձեր սեփական պրոդուկտը և կներկայացնեք թիմի անդամներին՝ ծրագրի ավարտին։

Ավելին, ոլորտի առաջատար մասնագետներից բաղկացած ժյուրին կգնահատի Ձեր պրոդուկտները։ Հաղթողները կստանան նվերներ, բացի այդ, սա լավ հնարավորություն կհանդիսանա ոլորտի փորձագետների հետ օգտակար կապեր ստեղծելու համար։

4․ Որակավորման շնորհում

5․CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

6․Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

Հիմնական արդյունքներ

  • Պրոդուկտի կառավարման ողջ գործընթացի իմացություն
  • Պրոդուկտի հաջողության գործոնների և հիմնական բաղադրիչների ըմբռնում
  • Պրոդուկտի մտահղացման և մշակման գիտելիքներ
  • Հիմնական հմտություններ՝ մշակման և կառավարման գործիքների հետ աշխատելու համար
  • Ավտոմատացման գործընթացը կարգավորելու և հաստատելու ունակություն
  • Թողարկման (Release) առավել լավ պլանավորման գիտելիքներ
  • Պրոդուկտի կառավարման մեջ տեսլականություն բերելու հմտություններ
  • Ճանապարհային քարտեզի (Roadmap) կատարման պարտականությունների ըմբռնում
  • Պրոդուկտի առաջնահերթությունները տալու, պլանավորելու և առաջարկելու կարողություն

Նախնական պահանջներ

  •  Անգլերենի միջինից բարձր մակարդակի իմացություն
  • Վերլուծական մտածողություն

Տևողություն

36 ժամ, յուրաքանչյուր դասը՝ 2 ժամ։

Վայրը

“Holiday Inn Express” հյուրանոց

Ժամանակացույց

Մեկնարկ՝ մարտի 22

Օրեր՝ երեքշաբթի և հինգշաբթի (19:00-21:00)

Ձեր ներդրումը

Ամսական 65,000 դրամ (2 ամիս)

Դասընթացավար

 

Գրիգորի Աղայանց  

Director of Product, Synergy International Systems

Գրիգորին ունի 20 տարվա փորձառություն Պրոդուկտի Կառավարման, թիմի առաջնորդման և ծրագրավորման ոլորտում: Նա մասնագիտացած է մոնիտորինգի և գնահատման, տվյալների վերլուծության, ռեգրեսիայի և կանխատեսումների վերլուծության մեջ: Գրիգորին ներկայումս աշխատում է «Սիներջի» առաջատար ՏՏ ընկերությունում՝ որպես Ավագ Պրոդուկտի Սեփականատեր (Senior Product Owner): Նա «Սիներջի» ընկերությունում իր կարիերայի ընթացքում վերապատրաստել է մի շարք մասնագետների:

Մարատ Ավանեսյան

Lead Product Designer, Synergy International System

Մարատ Ավանեսյանը այժմ աշխատում է Synergy ընկերությունում որպես Lead Product Designer: Ունի ավելի քան 7 տարվա փորձառություն ոլորտում, որոնցից 4-ը ղեկավար պաշտոններում։

Մասնակիցների քանակ

մինչև 15

Լեզու

Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: