Դրամաշնորհային ծրագիր-առաջարկի կազմում և ծրագրի փուլային կառավարում

Դրամաշնորհային ծրագիր-առաջարկի կազմում և ծրագրի փուլային կառավարում

AMD0

Դասընթացի մասին

Նախագծի համար համապատասխան ֆոնդ և ֆինանասվորում գտնելը երբեմն բարդ և անհնարին թվացող գործընթացը է, սակայն գրագետ ձևով կազմված առաջարկը և նախագծի կառավարման հմտություններ ունենալը  հեշտացնում և արդյունավետ են դարձնում գործընթացը։

Այս ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջարկների մշակման, ինչպես նաև նախագծի կառավարման և իրականացման սկզբունքներին և առանձնահատկություններին: Մասնակիցները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ նախագծային հայտի փաստաթղթերի մշակման վերաբերյալ, ինչպիսիք են առաջարկը, տրամաբանական շրջանակը, գործունեության պլանը և այլն: Կտրամադրվի տեղեկատվություն (նաև օնլայն ռեսուրսներ) Հայաստանում դոնոր համայնքի մասին:

Ծրագրին մասնակցությունը կօգնի բարելավել Ձեր գիտելիքները ոլորտի վերաբերյալ և ճիշտ քայլերի միջոցով ներգրավել միջոցներ և հասնել Ձեր բիզնես կամ սոցիալական նպատակներին:

Այս ծրագրին կարող են մասնակցել

  1. ՔՀԿ-ների (ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն) և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները
  3. Անհատները, ովքեր շահագրգռված են ծրագրի պլանավորման և իրականացման կարողությունների զարգացմամբ:


Ծրագրի հիմնական փուլերն են`

  1. Դասընթացի իրականացում (9 ժամ) 
  • Դոնորների քարտեզագրում և մշակում
  • Դոնորների տեսակը և պահանջներ
  • Ծրագրի ցիկլի կառավարման ներկայացում
  • Ինչ է PCM-ը, ինչու՞ է դա անհրաժեշտ, ի՞նչ դժվարություններ կան PCM-ում
  • Առաջարկի հայտարարություն (կարևոր կետեր, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել)
  • Ի՞նչ է կոնցեպտի նշումը
  • Ի՞նչ է ամբողջական նախագծային առաջարկը
  • Առաջարկի մշակում․ Շահառուների վերլուծություն, խնդիրների վերլուծություն, օբյեկտիվ վերլուծություն, ռազմավարության վերլուծություն
  • Գործողություններ
  • Ժամանակացույց
  • Բյուջե
  • Տրամաբանական շրջանակ.
  • Ցուցանիշներ, ստուգման աղբյուրները
  • Ենթադրություններ
  • Նախագծի կայանություն, ռիսկի վերլուծություն
  • Մոնիթորինգ և գնահատում
  • Մեթոդոլոգիա
  • Գործիքներ
  • Նախագծի բյուջե


Հիմնական արդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները.

  • Կունենան պրակտիկ գիտելիքներ նախագծերի կառավարման, մշակման և իրականացման վերաբերյալ
  • Կկարողանան մշակել մրցակցային նախագծի առաջարկ, որը կներառի բոլոր անհրաժեշտ բաժինները և տեղեկատվությունը
  • Կմշակեն ծրագրի տրամաբանական շրջանակ:
  • Տեղեկատվություն կստանան Հայաստանում դոնոր համայնքի/ֆինանսավորման հնարավորությունների մասին:

 

Տևողություն

9 ժամ ` 3 դաս

Օրացույց

Ծրագրի օրեր՝ ապրիլի 18,20,22

Ժամը՝ 15։00-18։00

Վայրը՝ Եկմալյան 1/1

Ձեր ներդրումը

55.000 ՀՀ դրամ

 

Դասընթացավար


Մարգարիտա Թադևոսյան, Ազգային հանրային ֆոնդի խորհրդատու /National Public Funding Adviser/

«ՍՕՍ Մանական Գյուղեր» Հիմնադրամ

Մարգարիտան ունի ավելի քան 15 տարվա փորձ դրամաշնորհային նախագծերի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման ոլորտում և 5 տարվա փորձ որպես դասընթացավար։ Նա իրականացրել է մի շարք վերապատրաստումներ/դասընթացներ Հասարակական կազմակերպությունների համար (PCM/առաջարկների մշակում, ռազմավարական պլանավորում), ինչպես նաև աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես դասախոս:

Մարգարիտան վերապատրաստվել է մի շարք միջազգային ծրագրերով Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Սերբիայում, Նիդեռլադներում։

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: