Redefining the Role of Soft Skills in Project Management

Redefining the Role of Soft Skills in Project Management

AMD0

Դասընթացի մասին

Փափուկ հմտությունների (Soft skills) կիրառումը շատ կարևոր է ցանկացած բնագավառում, այդ թվում նաև նախագծերի ղեկավարման ոլորտում: Հաղորդակցման հմտությունները, թիմի հետ կապը և ճիշտ ղեկավարումը, հաճախորդների հետ կապը և ներկայացման հմտությունները այն հիմնական բնորոշիչներն են, որոնք անհրաժեշտ են ցանկացած ղեկավարին:

Այս մեկօրյա դասընթացի նպատակը, բոլոր մասնակիցներին ղեկավարման համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինելն է:

Այս ծրագիրը նախատեսված է 

  • Նախագծերի ղեկավարների համար
  • ղեկավար անձանց համար
  • բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ղեկավարին բնորոշ Soft skill-եր

Դասընթացի բովանդակությունը

  • Հաղորդակցումը թիմի հետ
  • Աշխատանք հաճախորդների հետ
  • Ֆիզիկական ներկայություն և ինքնաներկայացում
  • Լսարանի ներգրավվածություն և ներկայացման հմտություններ
  • Ինքնազարգացում

Տևողություն
Ընդհանուր տևողություն՝ 2 ժամ

Օրեր
մայիսի 27, ժամը 19:00

Ձևաչափ՝ Offline

Վայրը՝ Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոց, Տարսոն սրահ (Ամիրյան 2 փ․)

Ձեր ներդրումը

Դասընթացի արժեքը՝ 5.000 դրամ

Դասընթացավար

Լևոն Կիրակոսյան, PhD
Ավագ Նախագծերի ղեկավար, “Synergy International Systems” 

Լևոնը ավագ նախագծերի ղեկավար, PMO-ի անդամ է “Synergy International Systems”-ում, ինչպես նաև դասախոս (Associate professor) է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում: Նա հաջողությամբ իրականացրել է 5 մեծամաշտաբ միջազգային ծրագրեր՝ թվայնացնելով կառավարական մի շարք բաժինների աշխատանքային պրոցեսները: Լևոնը ՏՏ ոլորտում ունի ավելի քան 14 տարվա փորձ:

Լեզու
հայերեն