SMM and Friends
AMD0Դասընթացի մասին

Սոցիալական մեդիա մարքեթինգը ամենապահանջված մասնագիտություններից մեկն է ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր հաջողված բիզնեսի հիմքում ընկած է սոցիալական մեդիա հարթակների գործիքների և տեխնիկաների արդյունավետ կիրառումը:
Սոցիալական մեդիա հարթակներում պրոդուկտի որակյալ կոնտենտ ստանալու և այն հաճախորդներին որակապես ներկայացնելու համար անհրաժեշտ է տիրապետել բոլոր մասնագիտական հմտություններին, որոնք կապված են SMM-ին: Հենց այս պատճառով մշակվել է SMM & Friends ծրագիրը, որն ամբողջական փաթեթ է և իր մեջ ներառում է Սոցիալական մեդիա մարքեթինգ + copywriting + սոց. մեդիա վիզուալների ստեղծում + ֆոտոնկարահանում։
Մասնակցելով Quick Start-ի այս ծրագրին, Դուք ոչ միայն կտիրապետեք Սոց. Մեդիա մարքեթինգի հետ կապված բոլոր գործիքներին, այլ նաև կկարողանաք մտածել և գործել որպես իրական SMM մասնագետ, ով ինֆորմաված է և տիրապետում է այն բոլոր տեխնիկաներին, որոնց միջոցով կդառնաք ցանկացած ընկերության կողմից փնտրվող SMM մասնագետը:
Ծրագրի հիմնական նպատակը Սոց. Մեդիա մարքեթինգի մենեջերներ պատրաստելն է, ովքեր լիակատար կտիրապետեն մասնագիտությանը և հանդես կգան որպես ոլորտի առաջատարներ:
Ու՞մ համար է ծրագիրը
Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են թվային աշխարհը և ցանկություն ունեն մասնագիտանալ Սոց. Մեդիա մարքեթինգի ոլորտում և լինել պահանջված մասնագետ:
Ծրագրի հիմնական փուլերն են
1. Ծրագրի իրականացում
– SMM (16 ժամ)
- Ի՞նչ է SMM-ը. հիմնական հասկացություններ
- Ինչպե՞ս պետք է զարգանա SMM մասնագետը
- Լսարանի հետ աշխատանք
- Մեսսենջեր-մարկետինգ. չատբոտերի ստեղծում, մասշտաբային նամագրություն, ավտոմատացված նամակագրություն
- Influencer-մարքեթինգ. ճիշտ ընտրություն և հաղորդակցություն բլոգերների հետ
- Թիրախավորված գովազդ. սոց.հարթակների միջոցով գրավել հետևորդների ուշադրությունը
- Սոց հարթակների համար վիզուալների դասավորվածության սկզբունքները
- Ինչպես գրել սոց.ցանցերի հրապարաոկումների տեքստեր
- SMM ռազմավարության մշակում
- Սոց. հարթակների ֆունկցիոնալությունը. կարգավորումներ, էջերի ավտոմատացում և կարգավորումներ
– Սոց. հարթակների վիզուալների ստեղծում (6 ժամ)
- IG որպես վիզուալ պլատֆորմ
- Ինստագարմ պրոֆայլների անդրադարձ
- Ինստագրամյան էջերի ոճերի ստեղծում
- Հեռախոսով գեղեցիկ նկարների ստեղծում, լույսի հետ աշխատանք և հետաքրքրիր լուծումներ
- Editing․ վիդեո և ֆոտո հավելվածներ, ֆիլտրերի ճիշտ ընտրություն
- Հրապարակումների հաճախականության և քանակի ճիշտ ընտրություն
- Story-ների ստեղծում՝ հավելվածներ և գործիքներ
– Copywriting (6 ժամ)
- Ի՞նչ է copywriting-ը, ո՞վ է copywriter-ը
- Copywriting տերմինների բառարան
- Ի՞նչ է տեքստի տոնը (tone of voice)-ը և ինչպե՞ս այլ բրենդներից տարբերվել դրա միջոցով (օրինակներ, որոնց կհաջորդի առաջադրանք՝ տեղում և feedback դասընթացավարի կողմից)
- Copywriting-ը՝ Ֆեյսբուքի համար
- Copywriting-ը՝ Ինստագրամի համար
- Ուրիշ որտե՞ղ է անհրաժեշտ copywriting-ը (կայքեր, վաճառող էջեր, իմեյլներ, գովազդային հոլովակներ և այլն)
– Ֆոտոնկարահանում (2 ժամ)
- Նկարահանման հիմնական սկզբունքներ
- Կադրերի ճիշտ ընտրություն՝ կախված պրոդուկտի քանակից և տեսակից
- Ոսկե հատումը մշակույթի և բնության, կադրի մեջ
2. Որակավորման շնորհում:
3. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն:
4. Կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):
Հիմնական արդյունքներ
- Հաճախորդների հետ ճիշտ աշխատանք
- Գրավիչ բովանդակության ստեղծում՝ տեքստային և վիզուալ
- Գովազդների ստեղծում և ղեկավարում
- Facebook, Instagram, instagram IG հարթակների տիրապետում
- Ֆոտոնկարահանման հիմնական սկզբունքների տիրապետում
- Բազմաթիվ գործիքների, հավելվածների իմացություն, որոնք կօգնեն պրոֆեսիոնալ և ճշգրիտ համակարգել աշխատանքը:
Ժամանակացույց
Շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ
Երեքշաթի՝ 19:00-21:00, շաբաթ՝ 15:00-17:00
Ընդհանուր տևողությունը՝ 30 ժամ
Ձեր ներդրումը
89.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկեր)
Դասընթացավարներ
– Ագաթա Կարապետյան, Թվային մարքեթինգի և Սոց. մեդիա մարքեթինգի մասնագետ.
Ագաթան թվային մարքեթինգի և սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում ունի 7+ տարվա աշխատանքային փորձ:
Ներկայումս հանդիսանում է Promo PR ընկերության գործադիր տնօրենը: Համագործակցում է տարբեր ոլորտների բրենդերի հետ, ինչպիսիք են ռեստորանային, նորաձևության, մարքեթինգային և այլ:
Ագաթան աշխատել է հետևյալ ընկերություններում.
- “BitKong” (Թվային մարքեթինգի և օնլայն աջակցման մասնագետ)
- «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոն (SMM մասնագետ)
- «Սիմփլ Սոլյուշնս» (SMM couch)
- «Սեգաֆրեդո» (Թվային մարքեթինգի մասնագետ)
- «Ռուժ» (SMM մասնագետ)
- Նա սերտիֆիկացված է մարքեթինգային մի շարք ուղղություններով
- Մարքեթինգային ծրագրեր իրականցնում է ինչպես Երևանում, այնպես էլ՝ Մոսկվայում:
– Շուշան Ստեփանյան, Բլոգեր, ֆիլմ ռեժիսոր.
Շուշանն ավելի քան 7 տարի է, ինչ ֆոտո և վիդեոնկարահանմամբ է զբաղվում։ Մասնակցել է VIDCON 10 կոնֆերանսին, որպես ստեղծող։ Նկարահանել է 2 տեսանյութ, որոնք ունեցել են 5 միլիոն+ դիտումների քանակ։
– Աննա Արիա Հարությունյան, PicsArt ընկերության Lifecycle մարքեթինիգի գլխավոր մենեջեր.
Աննան սերտեֆիկացված Inbound Marketing-ի մասնագետ է և brand storyteller: Ավելի քան 7 տարվա փորձ ունի կոնտենտի ստեղծման և թվային մարքեթինգի ոլորտներում: Նա աշխատել է բավականին մեծ քանակությամբ թե՛ տեխնիկական, թե՛ ոչ տեխնիկական պրոդուկտների հետ այնպիսի ըկերություններում, ինչպիսիք են՝ Margarian Law Firm, AppearMe, Inapptics, Symbolium, TruePublic, SFL և այլն: Իրականացրել է TruePublic-ի թվային մարքեթինգը ու կոնտենտի ստեողծումը և SFL-ի գործատուի բրենդավորոումը /brand storytelling-ը:
– Սուրեն Մանվելյան, լուսանկարիչ.
Սուրեն Մանվելյանը ավելի քան 16 տարի զբաղվում է լուսանկարչությամբ։ Նրա ստեղծած ֆոտո պրոյեկտները լայն տարածում ունեն և հայտնի են ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային ամսագրերում։
Նրա հանրահայտ “Your beautiful eyes” պրոյեկտը տարածվել է National Geographic, Yahoo!, Die Zeit, The Sun, Daily Mail, The Independent, Telegraph, La Republica, Liberation, Guardian, Wired, Huffington Post, Wedemain, The Shortlist, DT Magazine, MAXIM-ի կողմից։ Նաև BBC Իսպանիա, BBC Բրազիլիա, WNYC, Gizmondo և այլ աշխարհահռչակ լրատվամիջոցների կողմից։
Մասնակիցների քանակ
մինչև 15
Լեզու
Հայերեն (նյութեր, տերմիններ՝ անգլերեն)