Ծրագրի թեստավորման (QA) մասնագետի պատրաստում

Ծրագրի թեստավորման (QA) մասնագետի պատրաստում

AMD0
Դասընթացավար
Categories:

Դասընթացի մասին

Ծրագրային համակարգերի տարածման, ՏՏ և այլ ոլորտների ինտեգրման աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։

Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, գործընթացների, մեթոդների և գործիքների հետ: Դասընթացը ներառում է կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա, որի շրջանակներում ուսանողները ստեղծում են Test Case-եր և կատարում են Bug Reporting

Ուշադրություն!
Ծրագիրը իրականանում է QuickStart -ի և ArmSTQB — Armenian Software Testing Qualifications Board-ի համատեղ համագործակցությամբ:

#QuickStart-ը հավատարմագրված է ISTQB-ի կողմից, որը հանդիսանում է Որակի Ապահովման սերտիֆիկացիա տրամադրող համաշխարհային առաջատար ընկերություն:

Ծրագրի հիմնական փուլերն են

1. Ներկայացման դաս

2. ISTQB Foundation Level միջազգային ծրագիր իրականացում

  • ISTQB Foundation Level միջազգային ծրագիր
  • Թեստավորման հիմունքները
  • Թեստավորում SDLC-ի ընթացքում
  • Թեստավորման ստատիկ տեխնիկաներ
  • Թեստավորման դինամիկ տեխնիկաներ
  • Թեստավորման կառավարում
  • Թեստավորման գործիքներ

3. Ավտոմատ թեստավորման առանձնահատկությունները և կիրառությունները

4. Release Management և DevOps masterclass

5. AGILE մեթոդոլոգիա, SCRUM Framework masterclass

6. Ավարտական քննություն, որը իր բարդությամբ համարժեք է ISTQB Certified Tester Foundation Level միջազգային որակավորման քննությանը

7. Էֆեկտիվ CV պատրաստելու նրբությունները

8. Ավարտին մասնակիցներին աջակցություն աշխատանք գտնելու հարցում

 

Հիմնական արդյունքներ
Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցները կարող են դիմել ՏՏ ընկերություններ ծրագրային ապահովման թեստավորման սկսնակ մասնագետի թափուր աշխատատեղի համար։ Դասընթացի ավարտին հանձնվում են հավաստագրեր բոլոր մասնակիցներին:

Նախնական պահանջներ

  • Անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար
  • Դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ
  • Տրամաբանական խնդիրներ լուծելու ունակություն
  • Միջին մակարդակի գիտելիքներ համակարգչի օգտագործման վերաբերյալ

Տևողություն
35 ժամ` 14 դաս — շաբաթը 2 անգամ, յուրաքանչյուր դասը 2.5 ժամ:
Ներկայացման դաս՝ մայիսի 27:
Մեկնարկ՝ մայիսի 31:

Ծրագրի օրեր
Երկուշաբթի և հինգշաբթի (19:00-21:30)

Ձեր ներդրումը
Ամսական՝ 49,000 դրամ (ներառված հարկեր)

Դասընթացավար
Նարինե Պողոսյան

Նարինեն հանդիսանում է ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) անդամ, որպես Որակի Ապահովման մասնագետ:
Նա սերտիֆիկացված է հետևյալ ուղղություններով՝

  • ISTQB Foundation Level
  • ISTQB Foundation Level Agile Tester
  • ISTQB Advanced Level Technical Test Analyst

Նարինեն ավելի քան 2 տարի դասավանդում է մի շարք ընկերություններում

Մասնակիցների քանակ
Մինչև 15

Լեզու
Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն