Intro to Talent Acquisition and Management

Intro to Talent Acquisition and Management

AMD0
Reviews:

Դասընթացի մասին

ՏՏ ընկերություններում մշակույթի,մարդկային ռեսուրների, գործընթացների կառավարման յուրահատկության և այլ ոլորտներից տարբերության մասին գիտենք բոլորս: Հետևապես ՏՏ ոլորտում ոչ տեխնոլոգիական մասնագիտությամբ աշխատողները ևս պետք է տիրապետեն ոլորտի յուրահատկություններին:

Ծրագիրը ուղղված է ՏՏ ընկերություններում Talent Acquisition Partner, Technical Recruiter մասնագետների պատրաստմանը և նաև կօգնի ծանոթանալ HR in Tech ոլորտի այլ մասնագիտությունների հետ: Այն կօգնի ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ՏՏ ընկերությունների, դրանց կառուցվածքի, տաղանդների ներգրավման, այնուհետև կառավարման մասին:

Ծրագրի ավարտին մասնակիցները կիմանան, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ նրանց ՏՏ ոլորտում որպես Talent Acquisition Partner կամ HR Business Partner աշխատելու համար, հավաքագրման ճիշտ ռազմավարությունները, ինչպես կառուցել և զարգացնել նեթվորքը, ինչպես պահպանել աշխատողների հետաքրքրվածությունը և այլն։ Ուսանողները նաև կհասկանան, թե ոլորտում կոնկրետ որ դերն է իրենց համար ավելի հետաքրքիր և նախընտրելի՝ իրենց կարիերան HR ոլորտում սկսելու համար: 


Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր՝

  • հետաքրքրված են տաղանդների հավաքագրմամբ, մարդկային ռեսուրսների կառավարմամբ
  • ցանկանում են իրենց կարիերան շարունակել ՏՏ ոլորտում որպես Talent Acquisition մասնագետ, Recruiter, ինչպես նաև HR Business Partner


Ծրագրի հիմնական փուլերն են`

  1. Դասընթացի իրականացում (32 ժամ) 
  • Talent Acquisition և Talent Management
  • Պրոդուկտի վրա հիմնված կազմակերպություններ և ծառայությունների վրա հիմնված կազմակերպություններ
  • Դերերը և մասնագիտությունները ՏՏ կազմակերպություններում + Front-end և Back-end ծրագրավորողներ
  • Agile և Waterfall մեթոդներ
  • Talent Acquisition մասնագետը ՏՏ ոլորտում
  • HR Business Partner-ը ՏՏ ոլորտում
  • Ինչու՞ են աշխատակիցները լքում ընկերությունը. պահպանման ռազմավարություններ
  • Performance և Compensation Management
  • Benefits Administration
  • Արդյունավետ և ոչ արդյունավետ հավաքագրման ռազմավարություններ
  • Ինչպե՞ս վարել հարցազրույցը
  • Սխալներ, որոնք գործում են հավաքագրման մասնագետները
  • Հավաքագրման արդյունավետության ցուցանիշներ
  • Հմտություններ, որոնք պետք է ունենա մասնագետը

Վերջում մեկ բոնուս դաս նվիրվելու է այն թեմաներին, որոնց վերաբերյալ մասնակիցները կցանկանան լրացուցիչ գիտելիքներ ստանալ: Մասնակիցները յուրացնելու են տեսական նյութը տարբեր գործնական առաջադրանքների՝ իրավիճակային հարցերի, իրավիճակների ուսումնասիրության և վերլուծությունների (case studies), խմբային քննարկումների, խաղերի միջոցով։

Որոշ գործնական դասեր իրականացվելու են օֆֆլայն ձևաչափով։

  1. Այցելություն Service Titan առաջատար ՏՏ ընկերություն, ծանոթացում աշխատանքային միջավայրին, հանդիպում ընկերության մասնագետների հետ
  2. Հյուր խոսնակներ առաջատար ՏՏ ընկերությունից
  3. Ավարտական թեստավորում
  4. Որակավորման շնորհում
  5. Կապ գործատուների հետ (*Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):


Հիմնական արդյունքներ

Ծրագրի ավարտին մասնակիցները կունենան ամբողջական գիտելիքներ հետևյալ թեմաներից՝

  • Talent Acquisition և Talent Management
  • Ինչո՞վ են տարբերվում տեխնոլոգիական ընկերությունները միմյանցից
  • Գործընթացները և կառուցվածքը տեխնոլոգիական ընկերություններում
  • Ինչո՞ւ են որոշ ընկերություններ համարվում լավագույն գործատուները, իսկ որոշները՝ ոչ
  • Հավաքագրման ռազմավարություններ
  • Ի՞նչ պետք է անել հավաքագրումից հետո:


Նախնական պահանջներ

Անգլերենի միջին(B1-B2) մակարդակի իմացությունը պարտադիր է

 

Տևողություն

32 ժամ (2 ամիս)` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

 

Օրացույց

Ծրագրի մեկնարկ՝ ապրիլի 20

չորեքշաբթի` 18:30-20:30, շաբաթ՝ 12:00-14:00

 

Ձեր ներդրումը

Ծրագրի արժեքը՝ 90․000 դրամ
Կարող եք վճարել ամեն ամսվա համար՝ 45․000 դրամ

 

Դասընթացավար

Նիկա Մուրադյան
Senior Talent Acquisition Partner, ServiceTitan Armenia

Նիկան ունի ՏՏ ոլորտում տաղանդների ներգրավման ավելի քան 5 տարվա փորձ: Ներկայումս նա հանդիսանում է ավագ Talent Acquisition Partner ServiceTitan Armenia առաջատար ընկերությունում: Նա իր կարիերան սկսել է Գերմանիայում։ Աշխատել է ամենամեծ ընկերություններից մեկում՝ Accenture-ում, որպես IT recruiter: Վերադառնալով Հայաստան՝ շարունակել է իր կարիերան ՏՏ ընկերություններում որպես հավաքագրման և տաղանդների ներգրավման մասնագետ:

Մասնակիցների քանակ

մինչև 15

Լեզու

հայերեն, նյութերն ու տերմինալոգիան անգլերեն

Members

Lorem Ipsn gravida nibh vel velit auctor aliquet. Aenean sollicitudin, lorem quis bibendum auci elit consequat ipsutis sem nibh id elit. Duis sed odio sit amet nibh vulputate cursus a sit amet mauris. Morbi accumsan ipsum velit. Nam nec tellus a odio tincidunt auctor a ornare odio. Sed non mauris vitae erat consequat auctor eu in elit.

Total number of students in course: