Տեխնիկական գրագրություն

Տեխնիկական գրագրություն

AMD0
Categories:

Դասընթացի մասին

ՏՏ ընկերություններում բացի տեխնիկական ուղղվածությամբ մասնագետներից (ծրագրավորողներ, թեստավորողներ, ինժեներներ և այլն), կարիք կա նաև ոչ տեխնիկական կրթություն ունեցող մասնագետների, մասնավորապես՝ լեզվաբանների: Հետևաբար ՏՏ ոլորտում ոչ տեխնիկական մասնագիտությամբ աշխատողները ևս պետք է տիրապետեն ոլորտի յուրահատկություններին:

Տեխնիկական գրագրությունը ընդգրկում է իր մեջ բարդ տեխնիկական գործընթացների ամբողջական թղթաբանությունը: Այն իր մեջ ներառում է հաշվետվություններ, ամփոփիչ հայտարարություններ և սեղմ աշխատանքներ: Աշխատանքի մեջ ամեն պահի տեխնիկական տեղեկատվությունը վերածվում է գրավորի, և հենց սա համարվում է տեխնիկական գրագրության սահմանումը:

Quick Start-ի այս ծրագիրն ուղղված է ՏՏ ոլորտում Technical Writer/Տեխնիկական գրագիրների մասնագիտական պատրաստմանը։ Այն միտված է ծանոթացնելու օրեցօր ավելի մեծ պահանջարկ ձեռք բերող մասնագիտության հետ և պատրաստել աշխատաշուկայում մրցունակ տեխնիկական գրագիրների:

Ո՞վքեր կարող են մասնակցել

  • Նրանք, ովքեր ցանկանում են իրենց կարիերան շարունակել ՏՏ ոլորտում, որպես Technical Writer
  • Հետաքրքրված են տեխնիկական փաստաթղթեր գրելով

Դասընթացի նկարագրություն

  • Գրավոր խոսքի կարևորությունն աշխատավայրում
  • Ի՞նչ է տեխնիկական գրագրությունը
  • Տեխնիկական գրագրություն․ պատմական ակնարկ
  • Ի՞նչ նպատակով է կիրառվում տեխնիկական գրագրությունը
  • Տեխնիկական գրագրության տեսակները
  • Ինչու՞ են ծրագրավորողները ձախողվում տեխնիկական տեքստեր գրելիս
  • Ո՞վ է տեխնիկական գրագիրը
  • Ի՞նչ հմտություններ պետք է ունենա տեխնիկական գրագիրը։

Մասնակիցները յուրացնելու են տեսական նյութը տարբեր գործնական առաջադրանքների միջոցով։

Դասընթացը ներառում է մի քանի հավելյալ փուլեր՝

  • Հյուր խոսնակներ առաջատար ՏՏ ընկերություններից
  • Ավարտական ամփոփիչ աշխատանք
  • Որակավորման շնորհում
  • Կապ գործատուների հետ

Նախնական պահանջներ

Անգլերենի միջին (B1-B2) մակարդակի իմացությունը պարտադիր է

Ծրագրի հիմնական արդյունքներ

Մասնակիցները ծրագրի ավարտին կտիրապետեն՝

  • Տեխնիկական գրագրությանը
  • Տեխնիկական գրագրության տեսակներին
  • Տեխնիկական բարդ գործընթացների նկարագրմանը
  • Տեխնիկական կրթություն ունեցող մասնագետների հետ ճիշտ հաղորդակցման հմտություններին
  • Տեսական և գործնական գիտելիքների

Տևողություն
16 ժամ (1 ամիս)` շաբաթական 2 անգամ, 2 ժամ տևողությամբ դասեր

Ժամանակացույց

Ծրագրի մեկնարկ՝ հոկտեմբերի 7

Օրեր՝ երեքշաբթի, ուրբաթ

18:30-20:30

Ձեր ներդրումը

48.000 դրամ

Դասընթացավար

Կարինե Մխոյան 
Technical Writer, ServiceTitan Armenia

Կարինեն սերտեֆիկացված Technical Writer է, ով ունի ավելի քան 9 տարվա փորձ ՏՏ ոլորտում: Ներկայումս նա աշխատում է ServiceTitan Armenia առաջատար ընկերությունում, որպես Technical Writer: Աշխատել է Synergy International Systems, MerSoft, Instigate և ArmSoft ընկերություններում: Կարինեն լեզվաբանական կրթություն ունի, մեկ տարի սովորել է արտասահմանում, ինչպես նաև անգլերենի դասավանդման փորձ ունի:

Lեզու
հայերեն