Հաղորդակցման հմտություններ
AMD0Դասընթացի մասին

Ներկա ժամանակաշրջանում անհնար է թերագնահատել հաղորդակցման հմտությունների դերը: Ճիշտ հաղորդակցման կարիք ունեն բոլորը` թե´ առօրյա կյանքում, թե´ աշխատավայրում: Սակայն միշտ չէ, որ հեշտ է լինում խոսքը լսարանին հասանելի դարձնելը: Երբեմն հնարավոր է «մոլորվել» մտքերը բառերի վերածելու ընթացքում: Հենց այդտեղ էլ օգնության են գալիս հաղորդակցման հմտությունները:
Այս դասընթացի ընթացքում մասնակիցները կբացահայտեն տարբեր մակարդակներում առավել արդյունավետ հաղորդակցվելու և հաղորդակցման ընթացքում հաջողության հասնելու իրենց պոտենցիալը, ինչպես նաև` ուժեղ կողմերը և բիզնես միջավայրում մրցունակ լինելու հնարավորությունները:
Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին զինել այնպիսի հմտություններով, կարողություններով, մտքերով և գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են բիզնեսի ու անձնական մակարդակներում հաղորդակցությունը բարելավելու, առավել հեշտացնելու և հաջողության հասնելու համար:
Դասընթացի բովանդակությունը
1. Հաղորդակցության հիմնարար դրույթները
2. Տեղեկատվության ընկալումը
3. Ինչպես ենք ընկալում ինքներս մեզ, և ինչպես են մեզ ընկալում այլ անձինք
4. Վերբալ և Ոչ վերբալ հաղորդակցություն
– դրանցից յուրաքանչյուրի կամ միաժամանակ երկուսի հաջող կիրառման նախապայմանները
5. Համոզման և Մանիպուլյացիայի մեթոդները
6. Լսելու հմտություններ
– ակտիվ և արդյունավետ լսողության տարբեր փուլերը
7. Կոնֆլիկտների կառավարման ոճերը
8. Հաղորդակցման տարբերությունները` կանանց և տղամարդկանց միջև
– խոսքի/վերբալ արտահայտման տարբերություններ
– որոշումների կայացման տարբերություններ
Դասընթացի հիմնական արդյունքները
Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն հաղորդակցման տարբեր մեթոդներին, ներառյալ` արդյունավետ և կոնտեքստին ու միջավայրին համապատասխան վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության տեխնիկաներին, համոզման մեթոդներին, կոնֆլիկտների կառավարման ոճերին:
Տևողություն
7 ժամ
Մասնակիցների քանակ
մինչև 15
Լեզու
Հայերեն