Understanding IT Guys

Understanding IT Guys

AMD0

Դասընթացի մասին

Այս դասընթացը նախատեսված է ՏՏ ոլորտում ոչ ՏՏ մասնագիտությամբ աշխատող անձանց՝ նախագծի ղեկավարների, պրոդուկտի ղեկավարների, բիզնես վերլուծաբանների, ՄՌ և մարքեթինգ աշխատակիցների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ընդհանուր գիտելիքներ ՏՏ-ի և ծրագրային ապահովման ստեղծման մասին։

Ծրագիրը ներառում է տեսական նյութի տրամադրում, ինչպես նաև գործնական աշխատանքներ և որոշ հիմնական ծրագրային ապահովումների ընդհանուր ներկայացում։

Յուրաքանչյուր դասընթաց վարելու են ոլորտի մի քանի տարբեր մասնագետներ, ովքեր փորձառու են իրենց ոլորտներում և աշխատանքային փորձ ունեն ՏՏ նախագծերի մշակման գործում։ Այս ձևաչափը թույլ կտա թեմաները դիտարկել և քննարկել տարբեր տեսանկյունից։

Ծրագրի հիմնական փուլերն են`

1. Դասընթացի իրականացում

Ցանցային կառավարում / DevOps մոտեցումներ

  • Օպերացիոն համակարգեր
  • Նեթվորք, Սերվերներ, Cloud
  • Ինչ է պատահում, երբ մուտքագրում եք URL բրաուզերում
  • DevOps
  • Միջավայրի տեսակները

Վեբ հավելվածների բաղադրիչներ՝ մաս 1

  • Frontend․ Նկարագիր և լեզուներ
  • Backend․ Նկարագիր և լեզուներ
  • Request-response ցիկլ

Վեբ հավելվածների բաղադրիչներ՝ մաս 2

  • Տվյալների բազա․ նկարագրություն և տեսակներ
  • SQL Ներկայացում

Հավելվածի ծրագրային ինտերֆեյս (API)

  • Հանրային և մասնավոր API-ներ
  • UI և API անվտանգություն
  • Ինչպես օգտագործել Potsman-ը

Անվտանգություն և գաղտնիություն

  • Անվտանգություն vs գաղտնիություն
  • Կիբեռանվտանգություն
  • Գաղտնիություն

Պրոդուկտի դիզայն

  • UI/UX. Նկարագրություն և տարբերությունները
  • UI toolkit-ի ստեղծում
  • Mockup vs Prototype
  • Գործիքներ UI/UX-ի համար

Որակի ապահովման գործընթացներ

  • Ի”նչ է ծրագրերի տեստավորումը և ինչու է այն անհրաժեշտ
  • Թեստավորման հիմնական փուլերը
  • Միֆեր ավտոմատացված և Մանուալ թեստավորման մասին
  • Թեստ սցենար կառուցելու տեխնիկաներ
  • Թեստային պլանի կառուցում

2․ Որակավորման շնորհում

 

Հիմնական արդյունքներ
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կկարողանան հասկանալ ՏՏ հիմունքները, գործընթացները, հիմնական հասկացությունները և սահմանումները, ինչպես նաև մասնակցել ՏՏ քննարկումներին։

Տևողություն
13 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Օրացույց
Օրեր՝ չորեքշաբթի, ուրբաթ 19:00-21:00

Ձեր ներդրումը
46.000 դրամ (ներառված հարկեր)

Դասընթացավարներ

Եպրաքսիա Հովհաննիսյան, PMP®, PMI-ACP®, ՏՏ նախագծերի կառավարիչ, VOLO:
5+ տարվա փորձառություն ՏՏ նախագծերի կառավարման ոլորտում:

– Էդուարդ Սարյան

  • Ցանցային ադմինիստրատոր, DevOps մասնագետ, ֆրիլանս
  • 10+ տարվա փորձառություն որպես ցանցային և համակարգերի ադմինիստրատոր պետական ՏՏ նախագծերում

– Նունե Դարբինյան

  • Թիմի ղեկավար, VOLO
  • 10+ տարվա փորձառություն ՏՏ նախագծերում թիմերի՝ տեխնիկական մասով ղեկավարման ոլորտում

– Ստելլա Սիմոնյան

  • UX դիզայներ, VOLO
  • 3+ տարվա փորձառություն պրոդուկտների դիզայնի իրականացման ոլուրտում

Լուսինե Կարապետյան, Senior Implementation Engineer, Vineti Armenia
9+ տարվա փորձառություն ծրագրերի թեստավորման ոլորտում

Մասնակիցների քանակ
մինչև 15

Լեզու
Հայերեն, նյութերը և տերմինները՝ անգլերեն