UX/UI դիզայն

UX/UI դիզայն

AMD0

Դասընթացի մասին

Մեր օրերում UI (user interface) / UX (user experience) դիզայնը ամենապահանջված ոլորտներից մեկն է: UI/UX դիզայնը կիրառվում է կայք էջերը, բջջային հավելվածները և այլ հարթակները մշակելու և զարգացնելու համար: UI/UX դիզայները հիմնականում պատասխանատու է օգտատերերի պահանջների հավաքագրման, ուսումնասիրման, բացահայտման և գնահատման համար։

Quick Start-ի այս ծրագիրը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են աշխատել UX/UI ոլորտում: Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն UI/UX դիզայն և ոլորտի հիմնական գործիքները, կհասկանան UX/UI դիզայնի սկզբունքը և կկարողանան օգտագործել սովորած հմտությունները իրենց ամենօրյա աշխատանքի մեջ:

Ծրագրի հիմնական փուլերն են՝

1. Դասընթացի իրականացում

  • Ի՞նչ է UX-ը, ի՞նչ է UI-ը / դիզայն մտածելակերպ
  • նախագիծ / Feature List
  • հակառակորդների ուսումնասիրություն
  • User Persona
  • User Flow / Informational Architecture
  • Feature List-ի ստեղծում
  • Grid System for Web / Sizing
  • Տիպոգրաֆիա
  • Sketching / Wireframe
  • Գույների թեորիա
  • UI-ի և գրաֆիկ դիզայնի սկզբունքներ
  • Workshop / Հարց ու պատասխան
  • Web դիզայնի կարևոր սկզբունքները (Օր 1)
  • Web դիզայնի կարևոր սկզբունքները (Օր 2)
  • Ի՞նչ է Dashboard-ը / ինչպե՞ս այն ստեղծել
  • UI. Kit / դիզայն համակարգ
  • Responsive / Adaptive Design
  • Grid System for Mobile / Sizing
  • Mobile App / Android / IOS / Hybrid
  • Prototype / Animations
  • ինչպե՞ս ստեղծել portfolio

2. Ամփոփիչ աշխատանք (թեստ/ նախագծի ներկայացում)

3. Որակավորման շնորհում

4. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն

5. Կապ գործատուների հետ (*ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Հիմնական արդյունքներ

  • Մասնակիցները կստեղծեն իրենց պորտֆոլիոն behance-ում,
  • Ձեռք կբերեն գիտելիքներ իրենց գաղափարների իրականացման համար,
  • Կզարգացնեն մտածելակերպ, որը անհրաժեշտ է հաջող պրոդուկտներ ստեղծելու համար:

Նախնական պահանջներ

  • Ցանկալի է, որ յուրաքանչյուրը ունենա իր անձնական նոութբուքը Windows 10 ծրագրով թարմացված,
  • Ցանկություն սովորել դիզայն և եռանդ իրականացնելու ուսումնասիրություններ,
  • Անգլերենի իմացություն միջին մակարդակի՝ (B1) կամ բարձր:

Տևողություն՝ 36 ժամ

Մեկնարկ՝ դեկտեմբերի 16

Օրեր՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ,19:00- 21:00

Ձեր ներդրումը

Ամսավճարը՝ 56,000 ՀՀ դրամ (2 ամիս)

Դասընթացավար

Աստղիկ Սուլեյմանյան, Ավագ պրոդուկտ դիզայներ https://www.linkedin.com/in/astghik-suleymanyan-741071107/

Աստղիկն ունի ավելի քան 7 տարվա փորձ UX/UI դիզայնի ոլորտում:

Նա, որպես պրոդուկտի դիզայներ, համագործակցել  է հայաստանյան խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Idram Payment System, Digitain, Cypress, Union of Advanced Technology Enterprises և այլն: Այժմ նա աշխատում է Arctx.co-ում, որպես ավագ պրոդուկտ դիզայներ, ինչպես նաև ղեկավարում և տնօրինում է իր իսկ ընկերությունը՝ HEX Code-ը: 

Մասնակիցների քանակ
10-15

Լեզու
Հայերեն, տերմինները և նյութերը անգլերեն