Գևորգ Բաբայան

Հյուրանոցային բիզնես, հիմնում և զարգացում

Վերջին 10 տարիների ընթացքում Գևորգ Բաբայանը կարևոր դեր է ունեցել մի քանի երկրների զբոսաշրջության ոլորտում: Նրա նախաձեռնությունների շնորհիվ  «Էնվոյ Հոսթել»-ը դարձել է միջազգային ցանց: Գևորգը տուրիզմի ոլորտում ստեղծել է եզակի պորդուկտներ ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային հարթակներում:

2016-2018թ. ընթացքում Գևորգը ապրել և աշխատել է Կամբոջայում: Կամբոջայում նա ներգրավված է եղել ռեստորանային և խմիչքների ոլորտի զարգացման գործում ևս: 2016թ. հիմնել է սեփական ռեստորանը Պնոմպենում: Այժմ նա  աշխատում է «Սեյվ Դը Չիլդրեն» հիմնադրամում՝ նպաստելով տուրիզմի ոլորտի հետազոտությունների զարգացմանը՝ Հայաստանի մի քանի քոլեջներում: Նաև, Զբոսաշրջության Զարգացման Կոմիտեի հետ աշխատում է Հայաստանի զբոսաշրջության զարգացման տեսլականի վրա:

Ավելին, նա ստեղծել է.

  • Առաջին «Քայլող Երևանյան զբոսանքը»  տուրը (2007 թ.)
  • Առաջին Երևան-Թբիլիսի-Երևան զբոսաշրջային երթուղին (2010 թ.)
  • Առաջին և միակ «Խորհրդային Երևան» շրջագայությունը (2011 թ.)
  • Պլանավորված շրջագայությունները Վրաստանում և Կամբոջայում