Սամվել Գևորգյան

Բանակցման հմտություններ

#ՄիշտԱռաջ. սա իմ կարգախոսն է: Ես այն կիրառում եմ ամենուր և առաջին հերթին այն գործընկերների, ընկերությունների շրջանում, ովքեր ցանկություն ունեն միշտ առաջ շարժվելու, իրականացնելու բոլոր մտահղացումներն ու զարգացնելու իրենց բիզնես նախաձեռնությունները:

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր

  • ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
  • Հայաստանում Ամերիկյան Համալսարան
  • Հայաստանի Կառավարման Խորհրդատուների Ինստիտուտի համահինադիր
  • Մի քանի բիզնեսների հիմնադիր
  • 700+ թրեյնինգ և խորհրդատվական նախագիծ
  • Նախագծեր 10 երկրներում (Իտալիա, Վրաստան, Մոնղոլիա…)
  • EBRD բանկի խորհրդատու, թրեյներ
  • Մի շարք գրքերի հեղինակ («Քո սեփական բիզնեսը Հայաստանում», «1 րոպե անց», …)
  • www.samvelgevorgyan.com

Ում հետ եմ ես աշխատում

Ես աշխատում եմ փոքր, միջին և խոշոր բիզնեսների հետ: Աշխատելիս հաշվի եմ առնում նրանց առանձնահատությունները. չէ՞ որ նրանց խնդիրները տարբեր են: Փոքրն ուզում է հաստատվել շուկայում, միջինը՝ բարձրացնել մրցունակությունը, խոշորը՝ ավելի արդյունավետ կառավարվել: Մի դեպքում աշխատում եմ սեփականատերերի, մյուս դեպքում՝ անձնակազմի, երրորդ դեպքում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Փոքր բիզնեսը ցանկանում է մեծանալ, միջինը՝ անցում է կատարում փոքրից դեպի ավելի մեծ, իսկ խոշոր բիզնեսը՝ ամրապնդել իր դիրքերը շուկայում: Այս խնդիրների լուծումները ընկերություններին բարձրացնում են մի քանի մակարդակ վերև՝ դարձնելով ավելի զարգացած, մրցունակ: Այս վերելքին պետք է պատրաստ լինել, այլապես բիզնեսի մեծանալուն զուգընթաց, կավելանան նաև խնդիրները: