QUICK START

Quick Start-ի ծրագրերը նախատեսված են այն անհատների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն և գտնել իրենց երազած աշխատանքը:

Quick Start-ը կամուրջ է աշխատանք փնտրողների և գործատուների միջև: Մի կողմից՝ մասնագիտական ծրագրերի շրջանակներում, պատրաստվում են որակավորված մասնագետներ, իսկ մյուս կողմից ՝ Quick Start-ն ունի գործընկերների աճող ցուցակ, ովքեր համարում են ծրագրի շրջանավարտների թեկնածությունը որպես իրենց հավանական աշխատողներ:

Մասնագիտական ծրագրերը բաղկացած են տարբեր փուլերից. վերապատրաստման դասընթաց, գործնական այցելություն առաջատար կազմակերպություն, ռեալ ծրագրի իրականացում, անձնային հմտությունների վերաբերյալ խորհրդատվություն, վերջնական թեստավորում, որակավորման ապահովում և, վերջապես, գործատուների հետ կապեր: