Նկարագրություն
«Թիմի կատարողականի բարձրացում» դասընթացը ներառում է արդյունավետ թիմերի կառուցման անհրաժեշտ գործիքները և տեխնիկաները, որոնք միտված են ամրապնդելու թիմի աշխատանքը` թիրախավորելով անհատների ուժեղ կողմերը և ներուժը: Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների կատարողականի և առաջադիմության ցուցանիշները, ծանոթացնել առաջնորդության, աշխատանքային ոճերի, թիմային աշխատանքի կառավարման հիմնական մոտեցումներին։
Տևողություն
8 ժամ, 4 դաս
Դասընթացավար
20+ տարիների դասընթացավար և քոուչ առաջնորդության, կառավարման, գործարար հաղորդակցության, անձնական աճի թեմաներով
- Կառավարման հավատարմագրված խորհրդատու (Essentials),
- ԱՄՆ Խաղաղության Կորպուսի հայաստանյան գրասենյակի CYD ծրագրի դասընթացավար,
- Գերմանական SES (Senior Expert Services) կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում,
- ԵՄ EastInvest2 միջազգային ծրագրի փորձագետ-դասընթացավար,
- Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս։