Python պատանիների համար

AMD23,000

Կատեգորիա`

Նկարագրություն

Ներկայումս շատ երիտասարդներ ցանկանում են սովորել ծրագրավորման լեզուներ հենց փոքր տարիքից, և դա ընդհանրապես բարդ չէ։ Ձեռք բերել հիմնական գիտելիքները փոքր տարիքից՝ օգնում է շատերին հիմք ստեղծել, որ ապագայում կարողանան խորացնել իրենց հմտությունները և գիտելիքները։

Այս ծրագիրը նախատեսված է 13-18 տարեկան պատանիների համար, ովքեր՝

  • ցանկանում են սովորել Python, ստանալ հիմնական սկսնակ մակարդակի գիտելիքներ՝ հետագայում խորացնելու նպատակով
  • հետաքրքրված են ՏՏ ոլորտով, ցանկանում են հետագայում աշխատել այդ ոլորտում

Տևողություն

32 ժամ (16 դաս), 2 ամիս

Օրեր՝ երկուշաբթի, հինգշաբթի

ժամը 15։00-17։00

Դասընթացավար

Հովհաննես Եփրեմյան

Հովհաննեսը փորձառու մասնագետ է, ով բավականին մեծ փորձ ունի թե՛ Python-ով աշխատելու, թե՛ Python դասավանդելու մեջ։ Արդեն 1 տարի է ինչ դասավանդում է Python ծրագրավորման լեզուն պատանիներին (12-18 տարեկան): Նաև աշխատում է, որպես Python-ի մասնագետ Qarakusi.am-ում։