Talent Acquisition and Management in Tech

AMD45,000

Կատեգորիա`

Նկարագրություն

Ծրագիրը ուղղված է ՏՏ ընկերություններում Talent Acquisition Partner և HR Business Partner մասնագետների պատրաստմանը: Այն կօգնի ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ՏՏ ընկերությունների, դրանց կառուցվածքի, տաղանդների ներգրավման, այնուհետև կառավարման մասին:

Ծրագրի ավարտին մասնակիցները կիմանան, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ նրանց ՏՏ ոլորտում որպես Talent Acquisition Partner կամ HR Business Partner աշխատելու համար, հավաքագրման ճիշտ ռազմավարությունները, ինչպես կառուցել և զարգացնել նեթվորքը, ինչպես պահպանել աշխատողների հետաքրքրվածությունը և այլն։ Ուսանողները նաև կհասկանան, թե ոլորտում կոնկրետ որ դերն է իրենց համար ավելի հետաքրքիր և նախընտրելի՝ իրենց կարիերան HR ոլորտում սկսելու համար:

Տևողություն

32 ժամ (2 ամիս)` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Ծրագրի մեկնարկ՝ մարտի 9-ը

չորեքշաբթի` 18:30-20:30, շաբաթ՝ 12:00-14:00

Դասընթացավար՝

Նիկա Մուրադյան , Senior Talent Acquisition Partner, ServiceTitan Armenia