Quick Start – AGBU․ «Կին ծրագրավորողներ» ծրագիր․ ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ

Quick Start-ը, ՀԲԸՄ Հայաստանի հետ համատեղ, հայտարարում է դիմում-հայտերի ընդունում «Կին ծրագրավորողներ» ծրագրի հինգերորդ խումբը համալրելու նպատակով: Այս խմբում Հայաստանի կանանց կառաջարկվի հետևյալ անվճար մասնագիտացումները` Vue.JS, Node.JS (+Express), Android, QA Automation, Data Analytics.

Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։

Դիմում-հայտը լրացրե՛ք մինչև մարտի 31-ը՝ ժամը 17։00-ն այստեղ…: Ծրագրի մասին ավելին կարդացե՛ք այստեղ…
Այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 060 72 22 16 կամ womencoders@agbu.am:

Ուշադրություն. մարտի 15-ին, 20-ին, 24-ին, 27-ին և 30-ին՝ ժամը 12։00-ին կկազմակերպվեն տեղեկատվական առցանց հանդիպումներ ծրագրի պատասխանատուների հետ, որոնց կարող եք միանալ հետևյալ հղմամբ…: Դասընթացները կմեկնարկեն 2023թ. հունիսից: