Զարգացման ծրագրեր
Համագործակցելով տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների, հիմնադրամների հետ Quick Start – ն իրականացնում է զարգացման ծրագրեր, որոնց նպատակն է նպաստել համայնքների և տարբեր սոցիալական խմբերի հավասար զարգացմանը և բոլորին տալ հավասար կրթության հնարավորություն

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ «Աջակցություն զբոսաշրջության զարգացմանը» 2023թ․ ծրագրի շրջանակում, մենք իրականացրել ենք մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դասընթաց հյուրընկալության ոլորտի աշխատակիցների համար Լոռու և Տավուշի մարզերում։
Ծրագրի շահառուներն էին՝ Լոռու, Տավուշի և հարակից մարզերի հյուրընկալության ոլորտի սկսնակ և հմուտ մասնագետները։
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ մեր համագործակցության նպատակն էր օգնել մասնակիցներին թվայնացնել իրենց բիզնեսը՝ ստեղծելով եկամուտներ ձեռք բերելու նոր հնարավորություններ։ «Կին ձեռներեցների թվային հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում 18-35 տարեկան երիտասարդ ձեռներեցների համար անցկացվել են բիզնես հմտությունների զարգացման դասընթացներ։

COAF հիմնադրամի և մեր համագործակցությամբ իրականացվող ծրագրերը մեծապես նպաստել են մարզերի երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զորակցմանը։
Մեր «Աշխատունակության հմտություններ» դասընթացի նպատակն էր երիտասարդներին օգնել աշխատաշուկայում ավելի մրցունակ և վստահ դառնալ:
ՀԲԸՄ-ի հետ համատեղ իրականացվող «Կին ծրագրավորողներ» նախագիծը նպատակ ուներ խթանել կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում: Մասնակիցներն ընդգրկվել էին Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։ Երեք տարվա ընթացքում մենք վերապատրաստել ենք ավելի քան 200 շահառուի՝ ՏՏ ոլորտի հետևյալ մասնագիտական ուղղություններով՝ QA, IT Project Management, React.js, Node.js, PHP, Product Management և UI/UX: Ուշագրավ է, որ մասնակիցների 67%-ն այսօր աշխատում է առաջատար ՏՏ ընկերություններում։