Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Վեբինարի մասին
Սկսե՛ք Նոր Տարին՝ հստակ պլաններով և նոր նպատակներով։
Այս վեբինարը կօգնի Ձեզ ոչ միայն գրանցել անձնային աճ, այլև սահմանել իրատեսական նպատակներ, զարգացնել պլանավորման և ինքնակազմակերպման հմտություններ։
Սկսե՛ք Նոր Տարին՝ հստակ պլաններով և նոր նպատակներով։
Այս վեբինարը կօգնի Ձեզ ոչ միայն գրանցել անձնային աճ, այլև սահմանել իրատեսական նպատակներ, զարգացնել պլանավորման և ինքնակազմակերպման հմտություններ։
ՎԵԲԻՆԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՆ ԵՆ`
– Ի՞նչ է անձնային աճը։ Անձնական աճի հիմնական սկզբունքները
– Սեփական անձի և աշխարհի հետ դրական հարաբերությունները որպես անձնային աճի նախապայման
– Նպատակների սահմանում և դրանց իրագործման ռազմավարություն
– Կյանքի և աշխատանքի պլանավորման արդյունավետ գործիքներ
– Մոտիվացիայի և ինքնակարգապահության զարգացում

ՄԱՐԻԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Մարիամը երկար տարիների փորձ ունեցող հոգեբան և փափուկ հմտությունների մասնագետ է, ով իրականացնում է թրեյնինգներ սթրեսի կառավարման, առաջնորդության հմտությունների, կոնֆլիկտների կառավարման, հաղորդակցման հմտությունների, անձնային աճի և շատ այլ թեմաներով:
Աշխատում է մի շարք միջազգային և հայկական խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՀՀ Առողջապահության նախարարություն, Cenomi Retail Armenia, Digitain, Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ՀՀ փաստաբանների պալատ, UNHCR և այլն:
Մարիամը նաև հրապարակախոս և հեռուստահաղորդավար է, հաճախ հանդես է գալիս Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՝ օգնելով հազարավոր մարդկանց անձնական զարգացման գործում: