Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով

SkillLead փափուկ հմտությունների զարգացման ծրագիր

79 000 AMD

  • Մեկնարկ: հուլիսի 22
  • Օրեր: երեքշաբթի և ուրբաթ
  • Ժամեր: 19։00 - 21։00
  • Տևողություն: 10 ժամ

Ծրագրի մասին

Ներկայումս միայն մասնագիտական հմտությունները բավարար չեն մրցակցային շուկայում հմուտ և պահանջված մասնագետ դառնալու համար։

Վերջին շրջանում գործատուները բազմիցս բախվում են միևնույն խնդրին․ աշխատակիցը հրաշալի տիրապետում է իր մասնագիտությանը, սակայն չի կարողանում ինտեգրվել թիմում կամ կառավարել անձնային հմտությունները։

Շփվելով բազում գործատուների հետ, իրականացնելով հետազոտություններ և տեսնելով շուկայում այս խնդիրը՝ Quick Start-ը, Help-Hilfe zur Selbsthilfe կազմակերպության հետ համատեղ, մշակեց SkillLead 10 ժամ տևողությամբ ծրագիրը, բոլոր այն հմուտ մասնագետների համար, ովքեր ունեն հիմնային մասնագիտական գիտելիքներ և ցանկանում են զարգացնել իրենց փափուկ հմտությունները։

Ներկայումս միայն մասնագիտական հմտությունները բավարար չեն մրցակցային շուկայում հմուտ և պահանջված մասնագետ դառնալու համար։

Վերջին շրջանում գործատուները բազմիցս բախվում են միևնույն խնդրին․ աշխատակիցը հրաշալի տիրապետում է իր մասնագիտությանը, սակայն չի կարողանում ինտեգրվել թիմում կամ կառավարել անձնային հմտությունները։

Շփվելով բազում գործատուների հետ, իրականացնելով հետազոտություններ և տեսնելով շուկայում այս խնդիրը՝ Quick Start-ը, Help-Hilfe zur Selbsthilfe կազմակերպության հետ համատեղ, մշակեց SkillLead 10 ժամ տևողությամբ ծրագիրը, բոլոր այն հմուտ մասնագետների համար, ովքեր ունեն հիմնային մասնագիտական գիտելիքներ և ցանկանում են զարգացնել իրենց փափուկ հմտությունները։

Ծրագրի թեմաներն են․

  • Պլանավորում և ժամանակի կառավարում

Սովորելու եք, թե ինչպես իրականացնել արդյունավետ պլանավորում, առաջնահերթություններ սահմանել և կառավարել ձեր ժամանակը՝ փայլուն արդյունքների հասնելու համար։

  • Հաղորդակցման և բանակցության հմտություններ

Բարելավելու եք ձեր ներկայացման և հաղորդակցման հմտությունները՝ գաղափարները ղեկավարությանը և գործընկերներին ճիշտ և դիպուկ ներկայացնելու համար։ Զարգացած հաղորդակցման հմտությունները կօգնեն ձեզ կառուցել ամուր հարաբերություններ և հասնել ավելի մեծ հաջողությունների թե՛ գործնական, թե անձնական կյանքում։

  • Մարտահրավերների հաղթահարում և կենտրոնացում

Սովորելու եք արդի գործիքներ խոչընդոտները հաղթահարելու և կենտրոնացվածությունը չկորցնելու համար։

  • Էմոցիոնալ Ինտելեկտի Զարգացում

Սովորելու եք մի շարք գործիքներ և տեխնիկաներ, որոնք օգնելու են ավելի լավ ճանաչել սեփական էմոցիաներն ու դիմացինի հույզերը։ Սա կխթանի ձեր միջանձնային հարաբերությունների զարգացմանը և որոշումների կայացման ունակությանը։

  • Ճկունություն և ադապտիվություն

Ձևավորելու եք այնպիսի մտածելակերպ, որը կօգնի ձեզ հարմարվել փոփոխություններին, պատրաստակամ լինել սովորել նորը և անընդհատ զարգանալ։

Ծրագրի իրականացման մեթոդաբանություն․

Նյութի տրամադրում – Գործնական կիրառում – Անհատական աշխատանքների իրականացում

Ծրագրի ընթացքում ներգրավվածությունն եք ունենալու թիմային և անհատական աշխատանքների, իրավիճակային խաղերի, ինտերակտիվ քննարկումների և այլ տարբեր գործնական աշխատանքների մեջ։

Դասընթացի արդյունքում մասնակիցները․

  • Կհասնեն ինքնագիտակցման նոր մակարդակի, որն իրենց թույլ կտա ճիշտ դրսևորվել յուրաքանչյուր իրավիճակում
  • Կսովորեն դյուրին և նպատակին հաղորդակցվել
  • Կսովորեն օպտիմալ կառավարել ժամանակը
  • Կդառնան թիմային՝ հեշտացնելով աշխատանքային գործընթացը
  • Կբացահայտեն սեփական զարգացման ուղին և ամբողջ ներուժով կձգտեն կատարելագործման։

4 հիմնական պատճառ, թե ինչու ընտրել Quick Start-ի SkillLEAD ծրագիրը․

  • Միակ համապարփակ ծրագիրը փափուկ հմտությունների վերաբերյալ
  • Ծրագիր՝ մշակված խորը հետազոտությունների հիման վրա
  • Ուսուցում և փորձի փոխանակում ոլորտի առաջատար մասնագետների հետ
  • Բազում դասընթացների փորձի հիման վրա մշակված, հարստացված բովանդակություն

“Կրթական ծրագիրը ստեղծվել է Quick Start-ի և Help-Hilfe zur Selbsthilfe կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում, որն իրականացվում է RECONOMY ծրագրի ներքո։ RECONOMY ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից և իրականացվում HELVETAS Շվեցարական փոխհամագործակցության և Help-ի հետ համատեղ։”

Դասընթացի արդյունքում Դուք`

Կհանգեք նոր ինքնագիտակցման մակարդակի, որը Ձեզ թույլ կտա ճիշտ դրսևորվել  յուրաքանչյուր իրավիճակում

Կսովորեք դյուրին և նպատակին հաղորդակցվել

Կսովորեք օպտիմալ կառավարել ժամանակը

Կդառնաք թիմային՝ հեշտացնելով աշխատանքային գործընթացը

Կբացահայտեք սեփական զարգացման ուղին և ամբողջ ներուժով կմղվեք կատարելագործվելու

ԱՆՆԱ ԿՈՆՋՈՐՅԱՆ

Աննան երկար տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ է, ով այժմ աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար:
Նա նաև փափուկ և առաջնորդության հմտությունների թեմաների դասընթացավար է, ով մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի, ինչպիսիք են՝ Chartered Management Institute (CMI Level 5, 6, 7) – Մեծ Բրիտանիա, Creativity Workshop – Ֆլորենցիա, Էրիքսոն Քոուչինգ (Մոդուլ 1 և 2 ) – Հայաստան:

Աննան իրականացնում է թրեյնինգներ իրավիճակային առաջնորդության, պատվիրակության հմտությունների, կատարողականի կառավարման, թիմի կառավարման, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմային աշխատանքի և շատ այլ թեմաներով։

Աննա Կոնջորյանը Ignite Creativity կրթական հարթակի հիմնադիրն է, «Վերելք» կենսագրական գրքի հեղինակը, ինչպես նաև Staffmedia հարթակում ստեղծարար մտածողության թեմայի շուրջ սունյակագիր, ով այժմ նաև աշխատում է ստեղծարար մտածողության թեմայով իր երկրորդ գրքի ստեղծման շուրջ։

Այլ ծրագրեր