Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով

SkillLead for Managers ծրագիր

119 000 AMD

  • Մեկնարկ: մայիսի 15
  • Տևողություն: 20 ժամ
  • Օրեր: երկուշաբթի և հինգշաբթի
  • Ժամեր: 19։00 - 21։00

Ծրագրի մասին

SkillLead for Managers ղեկավարման հմտությունների զարգացման ծրագիրը կօգնի Ձեզ դառնալ այն ղեկավարը, ով կարող է վերափոխել ոչ միայն թիմի, այլև ամբողջ ընկերության աշխատանքը։

Ծրագրի միջոցով Դուք ձեռք կբերեք այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ և հաջողակ թիմի ղեկավար լինելու համար։ Այս ծրագիրը նախատեսված է բոլոր այն ղեկավարների համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց կառավարման և առաջնորդության հմտությունները։

Արդյունավետ թիմը կախված է ղեկավարի հմտություններից, մեթոդներից և կառավարման մոտեցումից: Իսկ թիմի արդյունավետությունն ուղղակիորեն նպաստում է կազմակերպության հաջողությանը, աճին և ուժեղացմանը:

SkillLead for Managers ղեկավարման հմտությունների զարգացման ծրագիրը կօգնի Ձեզ դառնալ այն ղեկավարը, ով կարող է վերափոխել ոչ միայն թիմի, այլև ամբողջ ընկերության աշխատանքը։

Ծրագրի միջոցով Դուք ձեռք կբերեք այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ և հաջողակ թիմի ղեկավար լինելու համար։ Այս ծրագիրը նախատեսված է բոլոր այն ղեկավարների համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց կառավարման և առաջնորդության հմտությունները։

Արդյունավետ թիմը կախված է ղեկավարի հմտություններից, մեթոդներից և կառավարման մոտեցումից: Իսկ թիմի արդյունավետությունն ուղղակիորեն նպաստում է կազմակերպության հաջողությանը, աճին և ուժեղացմանը:

Ծրագրի թեմաներն են

  • Ղեկավարի դերի և պարտականությունների վերլուծություն
  • Ղեկավարման ոճերի բացահայտում՝ թեստի միջոցով
  • Արդյունավետ փոխհարաբերությունների կառուցում թիմի անդամների հետ
  • Ղեկավարի դերը՝ որպես մենթոր և քոուչ
  • Թիմի հմտությունների զարգացում
  • Կառավարման հիմնական գործառույթներ՝ պլանավորում, կազմակերպում, ղեկավարում և վերահսկում
  • Որոշումների կայացում և փոփոխությունների կառավարում
  • Ժամանակի և առաջնահերթությունների կառավարում
  • Հետադարձ կապի արդյունավետ մեթոդներ
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Թիմային հանդիպումների արդյունավետ կազմակերպում
  • Անձնային և մասնագիտական աճ՝ շարունակական զարգացում

SkillLead for Managers ծրագիրը ստեղծվել է պրակտիկ և իրավիճակային ուսուցման վրա հիմնված մոտեցմամբ, որտեղ Դուք կկարողանաք անմիջապես կիրառել ձեռք բերված գիտելիքները Ձեր թիմում։ Ծրագրի ընթացքում Ձեր ներգրավվածությունն եք ունենալու թիմային և անհատական աշխատանքների, իրավիճակային խաղերի, ինտերակտիվ քննարկումների և այլ տարբեր գործնական աշխատանքների մեջ։

Ծրագրի արդյունքում կկարողանաք՝

  • ներդնել ավելի արդյունավետ կառավարման ոճեր
  • թիմում կառուցել ավելի ուժեղ և արդյունավետ փոխհարաբերություններ
  • դառնալ վստահելի մենթոր և քոուչ թիմի անդամների համար
  • բարելավել թիմի կազմակերպման և պլանավորման հմտությունները
  • ներդնել արդյունավետ որոշումների կայացման ռազմավարություններ
  • կառավարել ժամանակն ու առաջնահերթությունները
  • հետադարձ կապ տալու արդյունավետ մեթոդներ կիրառել
  • ձեռք բերել կոնֆլիկտների կառավարման հմտություններ

ՋՈՒԼԻԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

HRM Professional, Corporate Trainer, Author of HRM books, Founder of “Bvik” Educational Foundation

Ջուլիան 12+ տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ և 16+ տարների փորձ ունեցող թրեյներ է՝ ով աշխատել և աշխատում է Հայաստանի մի շարք մեծ ընկերությունների հետ, որոնցից յուրաքանչյուրում մասնագիտացել է մեծ թիմերի առաջնորդության և կառավարման գործում։

Ջուլիան իրականացնում է թրեյնինգներ կառավարման հմտությունների, բանավոր և գրավոր հաղորդակցման, կոնֆլիկտների, սթրեսի, ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի, թիմի կառավարման և այլ հարակից թեմաներով:

Ջուլիան հեղինակել է Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջին թվով երեք հայալեզու գրքերը։ Գրքերում մշտապես մատնանշվում են ղեկավարի կառավարչական, փափուկ հմտությունների, բնավորության և վարվեցողության կարևորությունը թիմային աշխատանքի կազմակերպման, ընկերության ռազմավարական նպատակների իրականացման գործում։ Կարևորելով շարունակական կրթությունը մասնագիտական առաջընթացի գործընթացում՝ ոչ միայն վերապատրաստումներ է իրականացնում, այլև, սեփական գիտելիքները հարստացնելու նպատակով, այս պահին սովորում է Անգլիական Յորքի համալսարանում։

ԱՆՆԱ ԿՈՆՋՈՐՅԱՆ

Աննան երկար տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ է, ով այժմ աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար:
Նա նաև փափուկ և առաջնորդության հմտությունների թեմաների դասընթացավար է, ով մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի, ինչպիսիք են՝ Chartered Management Institute (CMI Level 5, 6, 7) – Մեծ Բրիտանիա, Creativity Workshop – Ֆլորենցիա, Էրիքսոն Քոուչինգ (Մոդուլ 1 և 2 ) – Հայաստան:

Աննան իրականացնում է թրեյնինգներ իրավիճակային առաջնորդության, պատվիրակության հմտությունների, կատարողականի կառավարման, թիմի կառավարման, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմային աշխատանքի և շատ այլ թեմաներով։

Աննա Կոնջորյանը Ignite Creativity կրթական հարթակի հիմնադիրն է, «Վերելք» կենսագրական գրքի հեղինակը, ինչպես նաև Staffmedia հարթակում ստեղծարար մտածողության թեմայի շուրջ սունյակագիր, ով այժմ նաև աշխատում է ստեղծարար մտածողության թեմայով իր երկրորդ գրքի ստեղծման շուրջ։

ՔՐԻՍՏԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Կրթության փորձագետ, Խորհրդատու, Վերապատրաստող, Նախագծերի ղեկավար

Քրիստինան ունի շուրջ 15 տարվա փորձառություն կրթության ոլորտում։ Նա նախաձեռնել և համակարգել է մի շարջ միջազգային և ազգային նախագծեր՝ միտված կրթության զարգացմանը և միջազգայնացմանը։ Հուզական բանականության բնագավառում նրա ղեկավարած խոշոր նախաձեռնություններից է «Սերունդ» ծրագիրը, որի շրջանակներում հարյուրավոր ուսուցիչներ վերապատրաստվել են սոցիալ-հուզական ուսումնառության ուղղությամբ` արդյունքում Հայաստանի տարբեր մարզերի հազարից ավել դպրոցականներ ձևավորել են սոցիալ-հուզական հմտություններ։
Նա ներգրավված է եղել բարձրագույն կրթության բարեփոխման կարևոր գործընթացներում՝ լինելով Էրազմուս+ բարձրագույն կրթության փորձագետ, ինչպես նաև համագործակցելով ԿԳՄՍ նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ։

Քրիստինան անցել է ինտենսիվ վերապատրաստումներ Տրանսֆորմացիոն քոուչինգի, Էմոցիոնալ ինտելեկտի, Էննեագրամմայի, Արևելյան փիլիսոփայությունների թեմաներով, ինչը նրան թույլ է տալիս ձևավորել միջավայր, որտեղ թիմերը համախմբվում են, իսկ ստեղծարարությունն ու աշխատանքի արդյունավետությունը հանգեցնում են շարունակական աճի։

Այլ ծրագրեր