Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով

SkillLead փափուկ հմտությունների զարգացման ծրագիր

79 000 AMD

Հասանելի չէ

  • Մեկնարկ: փետրվարի 18
  • Օրեր: երկուշաբթի և հինգշաբթի
  • Ժամեր: 19։00 - 21։00
  • Տևողություն: 16 ժամ

Ծրագրի մասին

Ներկայումս միայն մասնագիտական հմտությունները բավարար չեն մրցակցային շուկայում հմուտ և պահանջված մասնագետ դառնալու համար։

Վերջին շրջանում գործատուները բազմիցս բախվում են միևնույն խնդրին․ աշխատակիցը հրաշալի տիրապետում է իր մասնագիտությանը, սակայն չի կարողանում ինտեգրվել թիմում կամ կառավարել անձնային հմտությունները։

Շփվելով բազում գործատուների հետ, իրականացնելով հետազոտություններ և տեսնելով շուկայում այս խնդիրը՝ Quick Start-ը մշակեց SkillLead 16 ժամ տևողությամբ ծրագիրը, որը նախքան մեկնարկը անցել է բազմաշերտ մշակման և ստուգման փուլերով։

SkillLead. 16 ժամ տևողությամբ ծրագիր, որը մշակված է բոլոր այն հմուտ մասնագետների համար, ովքեր ունեն հիմնային մասնագիտական գիտելիքներ և ցանկանում են զարգացնել իրենց փափուկ հմտությունները։

Ներկայումս միայն մասնագիտական հմտությունները բավարար չեն մրցակցային շուկայում հմուտ և պահանջված մասնագետ դառնալու համար։

Վերջին շրջանում գործատուները բազմիցս բախվում են միևնույն խնդրին․ աշխատակիցը հրաշալի տիրապետում է իր մասնագիտությանը, սակայն չի կարողանում ինտեգրվել թիմում կամ կառավարել անձնային հմտությունները։

Շփվելով բազում գործատուների հետ, իրականացնելով հետազոտություններ և տեսնելով շուկայում այս խնդիրը՝ Quick Start-ը մշակեց SkillLead 16 ժամ տևողությամբ ծրագիրը, որը նախքան մեկնարկը անցել է բազմաշերտ մշակման և ստուգման փուլերով։

SkillLead. 16 ժամ տևողությամբ ծրագիր, որը մշակված է բոլոր այն հմուտ մասնագետների համար, ովքեր ունեն հիմնային մասնագիտական գիտելիքներ և ցանկանում են զարգացնել իրենց փափուկ հմտությունները։

Ծրագրի կառուցվածքը

  • Աշխատանքային արդյունավետության բարձրացում
  • Արդյունավետ հաղորդակցություն, տեղեկատվության և գաղափարների արդյունավետ փոխանցում
  • Երկկողմանի հաղորդակցություն, կառուցողական հետադարձ կապ
  • Առաջնահերթությունների սահմանում, ժամանակի արդյունավետ կառավարում
  • Ճկուն մտածողություն փոփոխությունների և անորոշությունների շրջանում
  • Թիմային աշխատանք, արդյունավետ թիմի բնութագրերը
  • Համագործակցային մտածողության զարգացում
  • էմոցիոնալ բանականություն (emotional intelligence)
  • Սթրեսի կառավարում և էմպատիա

Նյութի տրամադրում – Գործնական կիրառում – Անհատական աշխատանքների իրականացում

Ծրագրի ընթացքում մասնակիցներն իրենց ներգրավվածությունն են ունենալու թիմային և անհատական աշխատանքների, իրավիճակային խաղերի, ինտերակտիվ քննարկումների և այլ տարբեր գործնական աշխատանքների մեջ։

  • կհասնեն ինքնագիտակցման նոր մակարդակի, որն իրենց թույլ կտա ճիշտ դրսևորվել յուրաքանչյուր իրավիճակում
  • կսովորեն դյուրին և նպատակին հաղորդակցվել
  • կսովորեն օպտիմալ կառավարել ժամանակը
  • կդառնան թիմային՝ հեշտացնելով աշխատանքային գործընթացը
  • կբացահայտեն սեփական զարգացման ուղին և ամբողջ ներուժով կձգտեն կատարելագործման
  1. միակ համապարփակ ծրագիրը փափուկ հմտությունների վերաբերյալ
  2. ծրագիր՝ մշակված խորը հետազոտությունների հիման վրա
  3. ուսուցում և փորձի փոխանակում ոլորտի առաջատար մասնագետների հետ
  4. բազում դասընթացների փորձի հիման վրա մշակված, հարստացված բովանդակություն

“Կրթական ծրագիրը ստեղծվել է Quick Start-ի և Help-Hilfe zur Selbsthilfe կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում, որն իրականացվում է RECONOMY ծրագրի ներքո։ RECONOMY ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից և իրականացվում HELVETAS Շվեցարական փոխհամագործակցության և Help-ի հետ համատեղ։”

Դասընթացի արդյունքում Դուք`

Կհանգեք նոր ինքնագիտակցման մակարդակի, որը Ձեզ թույլ կտա ճիշտ դրսևորվել  յուրաքանչյուր իրավիճակում

Կսովորեք դյուրին և նպատակին հաղորդակցվել

Կսովորեք օպտիմալ կառավարել ժամանակը

Կդառնաք թիմային՝ հեշտացնելով աշխատանքային գործընթացը

Կբացահայտեք սեփական զարգացման ուղին և ամբողջ ներուժով կմղվեք կատարելագործվելու

ԱՆՆԱ ԿՈՆՋՈՐՅԱՆ

“Synergy International Systems”-ում ՄՌԿ մասնագետ և տաղանդների առաջխաղացման ղեկավար

Աննան երկար տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ է, ինչպես նաև փափուկ և առաջնորդության հմտությունների թեմաների դասընթացավար։ Նա մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի, ինչպիսիք են՝ Chartered Management Institute (CMI Level 5, 6, 7) – Մեծ Բրիտանիա, Creativity Workshop – Ֆլորենցիա, Էրիքսոն Քոուչինգ (Մոդուլ 1 և 2 ) – Հայաստան:

Աննան իրականացնում է թրեյնինգներ իրավիճակային առաջնորդության, պատվիրակության հմտությունների, կատարողականի կառավարման, թիմի կառավարման, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմային աշխատանքի և շատ այլ թեմաներով։

Աննան «Ignite Creativity Workshop» աշխատարանի հեղինակն է։

ԱՐԱ ԱԶԻԶԲԵԿՅԱՆ

Արա Ազիզբեկյանը միջազգային փորձ ունեցաղ հմուտ մասնագետ է՝ փափուկ հմտությունների և միջմշակութային ինտելեկտի զարգացման ոլորտում։ Նա ստացել է կրթություն Շարժայի Ամերիկյան համալսարանում (ԱՄԷ) և մասնակցել միջազգային փոխանակման ծրագրի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում (ԱՄՆ)։ Արան ունի փորձ ԱՄԷ-ում որպես KnowledgeWorkx FZE ընկերության ուսուցման ճարտարապետ՝ ներգրավված լինելով միջմշակութային ուսուցման նախագծերում։

Նա Everything DiSC® ֆասիլիտատոր է, “High Performance Learning Journeys” (HPLJ) ճարտարապետ և Միջմշակութային ինտելեկտի (ICI) մասնագետ։

Իր արտասահմանյան կրթությունն ու աշխատանքային փորձը, ինչպես նաև միջազգային նախագծերում ներգրավվածությունը, նրան հնարավորություն են տալիս, որպես խոսնակ, փոխանցել օգտակար գիտելիքներ և գործնական լուծումներ՝ մասնակիցներին օգնելով բարելավել իրենց փափուկ հմտությունները։

ՄԱՐԻԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

“MASTERMIND” դասընթացների և զարգացման ընկերության հիմնադիր

Մարիամը երկար տարիների փորձ ունեցող հոգեբան և փափուկ հմտությունների մասնագետ է, ով մասնակցել և շարունակում է մասնակցել տարբեր ծրագրերի և դասընթացների Եվրոպական միության երկրներում։ Նա իրականացնում է թրեյնինգներ սթրեսի կառավարման, առաջնորդության հմտությունների, կոնֆլիկտների կառավարման, հաղորդակցման հմտությունների, անձնային աճի և շատ այլ թեմաներով:

Աշխատում է մի շարք միջազգային և հայկական խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՀՀ Առողջապահության նախարարություն, Cenomi Retail Armenia, Digitain, Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ՀՀ փաստաբանների պալատ, UNHCR և այլն:

Մարիամը նաև հրապարակախոս և հեռուստահաղորդավար է, հաճախ հանդես է գալիս Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՝ օգնելով հազարավոր մարդկանց անձնական զարգացման գործում:

Այլ ծրագրեր