Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով

Վաճառքներ և Սպասարկում

89 000 AMD

  • Մեկնարկ: մարտի 28
  • Օրեր: երեքշաբթի և ուրբաթ
  • Ժամեր: 19.00-21.00
  • Տևողություն: 16 ժամ

Ծրագրի մասին

Ընկերության եկամուտները բազմապատկվում են վաճառքի և սպասարկման արդի տեխնիկաների և գործիքների կիրառման արդյունքում։

Վաճառքների իրականացումն ու գրագետ սպասարկումը միայն գործարքներ չեն․ դրանք  հաճախորդի հետ երկարաժամկետ հարաբերություններ ստեղծելու և ընկերության դրական իմիջը ձևավորելու կարևոր միջոց են։ Առաջին տպավորությունը, վստահության ձևավորումը և հաճախորդի իրական կարիքները հասկանալու հմտությունները վճռորոշ են բիզնեսի շարունակական աճի համար։

16 ժամ տևողությամբ այս ծրագիրն իրականացվում է պրակտիկ իրավիճակային ուսուցման մեթոդներով՝ ներառելով վարժանքներ, քննարկումներ, դերախաղեր և այլն։

Ընկերության եկամուտները բազմապատկվում են վաճառքի և սպասարկման արդի տեխնիկաների և գործիքների կիրառման արդյունքում։

Վաճառքների իրականացումն ու գրագետ սպասարկումը միայն գործարքներ չեն․ դրանք  հաճախորդի հետ երկարաժամկետ հարաբերություններ ստեղծելու և ընկերության դրական իմիջը ձևավորելու կարևոր միջոց են։ Առաջին տպավորությունը, վստահության ձևավորումը և հաճախորդի իրական կարիքները հասկանալու հմտությունները վճռորոշ են բիզնեսի շարունակական աճի համար։

16 ժամ տևողությամբ այս ծրագիրն իրականացվում է պրակտիկ իրավիճակային ուսուցման մեթոդներով՝ ներառելով վարժանքներ, քննարկումներ, դերախաղեր և այլն։

Ծրագրի թեմաներն են

  • վաճառքի տեսակների առանձնահատկությունները,
  • նախապատրաստական փուլ,
  • իդեալական հաճախորդի կերպար,
  • հաճախորդների տեսակները,
  • բիզնես Էթիկետ։
  • վաճառք նամակներով,
  • վաճառք զանգերով – Սառը զանգեր,
  • Account Based Sales տեխնիկան,
  • վաճառքը LinkedIn հարթակով,
  • վաճառք միջոցառումների ժամանակ։
  • խորհրդատվական վաճառք,
  • կարիքների բացահայտման դերը վաճառքում,
  • SPIN հարցադրման տեխնիկան և ճիշտ հարցեր կիրառելու հմտությունները (The Mom Test),
  • ակտիվ լսողության կարևորությունը,
  • տակտիկական էմպատիայի տեխնիկաներ:
  • պրոդուկտի ներկայացում,
  • ABC Փաստարկ Մեթոդի կիրառում,
  • առարկումների հաղթահարման 6 տեխնիկաներ,
  • Հարվարդի բանակցությունների սկզբունքները,
  • Account Management
  • Cross-selling,
  • Up-selling,
  • CRM համակարգերի ճիշտ օգտագործումը։
  • հաղորդակցման հոգեբանական կողմ,
  • ինֆորմացիայի փոխանցման ուղիներ, դրանց կարևորությունը սպասարկման ոլորտում,
  • հաղորդակցման տեսակները, զրուցակիցների տեսակները,
  • ժեստերի լեզուն սպասարկման ոլորտում։
  • սպասարկման որակի ազդեցությունը հաճախորդների ներգրավման, կարիքների բացահայտման գործում,
  • ինչպես են հաճախորդները որոշում կայացնում, ինչպես ուղղորդել այս գործընթացում,
  • ամբոխի հոգեբանություն,
  • հաղորդակցման ոսկե կանոններ։
  • բարդ հաճախորդ, աշխատանք բարդ հաճախորդների հետ,
  • բողոքների կառավարում, բողոքի կարևորությունը և դերը սպասարկման որակի բարելավման գործընթացում, աշխատանք բողոքների հետ, որ դաշտում են առաջանում բողոքները,
  • կոնֆլիկտներ, ինչպես կանխել, հարթել, հաղթահարել։

Դասընթացի արդյունքում Դուք կկարողանաք`

Ներդնել ավելի արդյունավետ վաճառքի մոտեցումներ

Կառուցել ավելի ուժեղ և ամուր կապեր հաճախորդների հետ

Կատարելագործել Ձեր հաղորդակցման հմտությունները, որը կնպաստի վաճառքի և սպասարկման որակի բարելավմանը

Ավելի արդյունավետ կառավարել բարդ իրավիճակները

Կիրառել նոր մեթոդներ հետադարձ կապ տալու և հաճախորդների կարծիքները հավաքագրելու

ԷՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Sales Manager – Imagine Live | Founder – Rooqet | President – Association of Sales Professionals

Էրիկը փորձառու վաճառքի մասնագետ է՝ իր ոլորտում անընդհատ զարգացող և բարձր արդյունքներ գրանցող։ Նրա ունակությունն է արագորեն կառուցել վստահություն և ձևավորել ամուր հարաբերություններ ինչպես թիմի ներսում, այնպես էլ հաճախորդների հետ։

Որպես Rooqet ընկերության հիմնադիր՝ նա օգնում է կազմակերպություններին ստեղծել հզոր վաճառքի և հաճախորդների սպասարկման թիմեր։ Էրիկը նաև ղեկավարում է Հայաստանի Վաճառքի Մասնագետների Ասոցիացիան՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ Նրա ջանքերը նոր մակարդակի են հասցնում վաճառքի և սպասարկման մշակույթը Հայաստանում։

ՋՈՒԼԻԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

HRM Professional, Corporate Trainer, Author of HRM books, Founder of “Bvik” Educational Foundation

Ջուլիան 16+ տարների փորձ ունեցող թրեյներ և 12+ տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ է՝ ով աշխատել և աշխատում է Հայաստանի մի շարք մեծ ընկերությունների հետ, որոնցից յուրաքանչյուրում մասնագիտացել է մեծ թիմերի առաջնորդության, կառավարման և սպասարկման գործում։

Ջուլիան իրականացնում է թրեյնինգներ վաճառքների, սպասարկման, կառավարման հմտությունների, բանավոր և գրավոր հաղորդակցման, կոնֆլիկտների, սթրեսի, ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի, թիմի կառավարման և այլ հարակից թեմաներով:

Ջուլիան հեղինակել է Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջին թվով երեք հայալեզու գրքերը։ Գրքերում մշտապես մատնանշվում են ղեկավարի կառավարչական, փափուկ հմտությունների, բնավորության և վարվեցողության կարևորությունը թիմային աշխատանքի կազմակերպման, ընկերության ռազմավարական նպատակների իրականացման գործում, ինչպես նաև սպասարկման կարևորության և նրբությունների վերաբերյալ։

Այլ ծրագրեր