ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ձե՛ռք բեր քո նախընտրելի մասնագիտությունը․ Եղի՛ր մրցունակ

Quick Start-ը նախագիծ է, որը հնարավորություն է տալիս ստանալ որակյալ և պրակտիկ գիտելիքներ ու դառնալ մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։

Դասընթացների և վերապատրաստումների կազմակերպման ոլորտում 5 և ավել տարիների գործունեության արդյունքում՝ Quick Start-ն ունի ավելի քան 4000+ շրջանավարտ, 130+ իրականացված ծրագիր։

Ունենալով մեծ համայնք և կապեր առաջատար 150-ից ավել ընկերությունների հետ՝ ընկերությունն ունի դասընթացների ավարտին մասնակիցների աշխատանքի ընդունման 65% հաջողության ցուցանիշ:

Quick Start-ը հնարավորություն է տալիս․

  • Առաջատար ընկերությունների լավագույն մասնագետների միջոցով ձեռք կբերել որակյալ և պրակտիկ գիտելիքներ,
  • Ձեռք բերել նոր մասնագիտություն,
  • Զարգացնել փափուկ հմտությունները (Soft skills),
  • Մասնակցել գործնական այցերի առաջատար կազմակերպություններ,
  • Ստանալ անվճար HR խորհրդատվություն և ընթացիկ աջակցություն նոր աշխատանք գտնելու համար։

Quick Start-ի ուսանողները պարբերաբար հնարավորություն են ստանում մասնակցել փորձառությունների, վարպետաց դասերի և փորձի փոխանակման երեկոների՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ։ Մեր նպատակը մրցունակ մասնագետների պատրաստումն է՝ որակյալ ծառայությունների մատուցման միջոցով։