ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Quick Start–ը իրականացնում է մի շարք զարգացման ծրագրեր՝ տարբեր միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների հետ գործընկերության արդյունքում: Նպատակն է նպաստել համայնքների և սոցիալական տարբեր խմբերի հավասարաչափ զարգացմանը, տալ հավասար կրթության հնարավորություն բոլորին:
- ՀԲԸՄ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (AGBU)–ի ֆինանսավորմամբ իրականացվել է WomenCoders նախագիծը, որի նպատակն է եղել խթանել կանանց զբաղվածությանը ՏՏ ոլորտում: Նախագծի շրջանակում Quick Start ընկերությունը վերապատրաստել է ավելի քան 50 մասնակիցների՝ ՏՏ նախագծերի կառավարման, որակի ապահովման և ծրագրավորման ուղղություններով:
- ՀԲԸՄ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (AGBU)–ի հետ համատեղ 2022 թվականին տեղ է ունեցել ծրագրի երկրորդ մեկնարկը,որի շահառուների թիվը 75 է, ովքեր վերապատրաստվել են հետևյալ ուղղություններով՝
QA
PHP
Node.js
Product Management
UI/UX
Մասնակիցները ձեռք են բերել լրացուցիչ հմտություններ, ինչպիսիք են Upwork և JIRA ծրագրերի օգտագործումը:
- Հաջորդ ընթացիկ նախագիծը իրականացվում է Ջինիշյան Հիշատակի հիմնադրամի հետ համատեղ՝ HSBC բանկի ֆինանսավորմամբ: Ծրագիրը միտված է աջակցել կորոնավիրուսի արդյունքում տուժած բիզնեսներին և անհատներին, որի շրջանակում իրականացվում են թվային գրագիտության և թվային մարքեթինգի թեմաներով մի շարք դասընթացներ, վեբինարներ և խորհրդատվական հանդիպումներ:
- Childrens of Armenian Fund (COAF)-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում իրականացվել են երիտասարդների ուսուցում աշխատունակության հմտությունների վերաբերյալ, անհատական խորհրդատվություններ, մասնագիտական ծրագրերի ուղղորդում, կարիերայի կողմնորոշման դասեր։
- Childrens of Armenian Fund (COAF)-ի հետ համատեղ իրականացվում է «Employability Skills Training-Workshop» ծրագիրի երկրորդ մեկնարկը , որի շրջանակներում իրականացվում են երիտասարդների աշխատանքի արդյունավետության և մասնագիտական կողմնորոշման դասընթացներ։ Շահառուների թիվը 102 է, ովքեր ձեռք են բերում լրացուցիչ հմտություններ աշխատաշուկայի կողմնորոշման և աշխատաշուկա մուտք գործելու համար:



