Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ընտրեք հարթակը և կիսվեք ծրագրով
Ծրագրի մասին․
Business2Grow ծրագիրը, նախատեսված է ձեռնարկատերերի համար, ովքեր ձգտում են ապահովել բիզնեսի շարունակական զարգացումը, օգտվել մարտահրավերներից և ստեղծել կայուն ու ներդրումային գրավչություն ունեցող բիզնես:
Ծրագրի հիմնական նպատակն է մասնակիցներին փոխանցել խորքային գիտելիքներ և զարգացնել ռազմավարական մտածողություն, որոնք անհրաժեշտ են բիզնեսի երկարաժամկետ աճի և կայուն հաջողության համար: Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն ոլորտի փորձառու մասնագետների հետ, ովքեր կփոխանցեն իրենց գիտելիքներն ու պրակտիկ փորձառությունը:
Business2Grow ծրագիրը, նախատեսված է ձեռնարկատերերի համար, ովքեր ձգտում են ապահովել բիզնեսի շարունակական զարգացումը, օգտվել մարտահրավերներից և ստեղծել կայուն ու ներդրումային գրավչություն ունեցող բիզնես:
Ծրագրի հիմնական նպատակն է մասնակիցներին փոխանցել խորքային գիտելիքներ և զարգացնել ռազմավարական մտածողություն, որոնք անհրաժեշտ են բիզնեսի երկարաժամկետ աճի և կայուն հաջողության համար: Ծրագրի ընթացքում մասնակիցները կաշխատեն ոլորտի փորձառու մասնագետների հետ, ովքեր կփոխանցեն իրենց գիտելիքներն ու պրակտիկ փորձառությունը:
Ծրագրի թեմաներ են․
1․ Մասշտաբայնացում. կոմերցիոն լուծումներ.
Առաջին օրը մասնակիցները կուսումնասիրեն վաճառքի համակարգված զարգացումը՝ որպես բիզնեսի մասշտաբայնացման հիմնական ուղղություն։ Կքննարկվեն վաճառողի հմտությունների ձևավորման, վաճառքի գործիքակազմի ու խողովակների կառուցման կարևորությունը։
Վաճառքի կայուն համակարգի հիման վրա մասնակիցները կհասկանան, թե ինչպես կարելի է արդյունավետորեն անցնել դեպի արտահանում, ֆրենչայզինգի կիրառում և նոր շուկաներում ներկայություն։ Շեշտը կդրվի ֆիջիտալ լուծումների, օնլայն վաճառքի հնարավորությունների և մարքեթփլեյսերի միջոցով միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությունների վրա։
2․ Ներդրումներ. Ինչպես ներգրավել ներդրումներ և հաղթահարել ֆինանսական խոչընդոտները.
Երկրորդ օրը մասնակիցները կսովորեն՝ ինչպես ներգրավել ներդրումներ, հասկանալ դրանց ֆինանսական կառավարումը և հաղթահարել ֆինանսական խոչընդոտները։ Ֆինանսական կայունության ապահովման համար այսօր ավելի քան արդիական է ներդրումների ներգրավումը։
3․ Գործարարի անձնային բրենդինգ.
Երրորդ օրը կներկայացվի անձնային բրենդինգի էությունը և նրա կարևորությունը ժամանակակից շուկայում։ Մասնակիցները կհասկանան, թե ինչպես է բիզնեսի հիմնադրի կամ ներկայացուցչի տեսանելիությունը նպաստում վստահության ձևավորմանը, կուսումնասիրեն սոցիալական մեդիայի հարթակներում արդյունավետ ներկայության ռազմավարությունները և կսովորեն storytelling-ի հզոր գործիքները՝ իրենց անձնական փորձն ու պատմությունը որպես բրենդի կարևորագույն տարր օգտագործելու համար։
Ծրագիրը նախատեսված է․
Գործող ձեռնարկատերերի համար, ովքեր ձգտում են ընդլայնել իրենց բիզնեսը կամ լուծել առաջացած խնդիրները։
Կազմակերպությունների ղեկավարների համար, ովքեր մտադիր են ներդրումներ ներգրավել։
Բիզնես զարգացման պատասխանատուների համար, ովքեր ցանկանում են մրցունակ դառնալ փոփոխվող շուկայում։
Բոլոր մասնագետների համար, ովքեր ցուցաբերում են հետաքրքրություն ձեռնարկատիրական գործունեության ոլորտի նկատմամբ։
Միացե՛ք այս բացառիկ հնարավորությանը և ձեռք բերեք անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ Ձեր բիզնեսի կայուն զարգացման և երկարաժամկետ հաջողության համար:

Սամվել Գևորգյան
(Բիզնեսի և կառավարման խորհրդատու, գործարար, «Բի Էս Սի» հիմնադիր-տնօրեն)
Սամվել Գևորգյանն ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձառություն բիզնեսի կառավարման խորհրդատվության ոլորտում: Նրա աջակցությունը եղել է առանցքային բազմաթիվ հաջողակ բիզնեսների և կայուն կազմակերպությունների զարգացման գործում:
Սամվել Գևորգյանը հանդիսանում է «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց» գրքերի հեղինակ, որտեղ նա կիսվում է իր հարուստ փորձառությամբ և գիտելիքներով:
Նարեկ Ալեքսանյան
(Միջազգային բիզնես փորձագետ,կրեատիվ պրոդյուսեր)
Նարեկ Ալեքսանյանը իրականացնում է բազմաշերտ գործունեություն, որն ընդգրկում է իմերսիվ վարպետաց դասերի անցկացում, կոմերցիոն թիմերի և կառավարման օղակների վերապատրաստում, ինչպես նաև մաշտաբայնացման ծրագրերի մշակումը՝ ներառելով արտահանում, ֆրանչայզինգ և ֆիջիտալ լուծումներ։ Նա զբաղվում է նաև բիզնես-խաղերի, միջոցառումների և մեդիա նախագծերի կրեատիվ պրոդյուսինգով։
Այս ամենից բացի, Նարեկ Ալեքսանյանը հանդես է գալիս որպես անկախ փորձագետ՝ ներգրավվելով խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդներում, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային բիզնես ինկուբացիոն և ակսելերացիոն ծրագրերին։ Նրա գործունեության աշխարհագրությունն ընդգրկում է ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի երկրները, Չինաստանը, ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն և Կանադան։


Գևորգ Պողոսյան
(Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն)
Գևորգ Պողոսյանն ունի մեծ փորձառություն ձեռնարկատիրական ոլորտում: Նա սկսել է իր մասնագիտական գործունեությունը բանկային համակարգում, այնուհետև աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում՝ մասնակցելով ձեռնարկատիրական բարեփոխումների և կարգավորիչ քաղաքականությունների մշակմանը:
Գևորգի փորձառությունն ընդգրկում է նաև միջազգային կազմակերպություններում աշխատանքը, որտեղ նա պատասխանատու է եղել պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ երկխոսության կազմակերպման համար՝ նպաստելով Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը: Գևորգը ունի 10+ տարիների փորձ սկսնակ բիզնեսների հետ աշխատելու և նպաստելու նրանց զարգացմանը սոցիալական ձեռնարկատիրության, շրջանաձև տտեսության և մի շարք այլ ուղղություններով: