Ընտրեք հարթակը և կիսվեք սեմինարով
Ընտրեք հարթակը և կիսվեք սեմինարով

Upwork + intro to freelance job platforms

15 000 AMD

  • Օրեր: նոյեմբերի 18, 20 և 21
  • Ժամեր: 19։00 - 21։00
  • Ձևաչափ: օնլայն

Ծրագրի մասին

Upwork-ը և մի շարք այլ առցանց հարթակներ այսօր մեծ տարածում են գտել՝ դառնալով հեռավար աշխատանք գտնելու հարմարավետ միջոց։ Այս հարթակները առաջարկում են լայն հնարավորություններ նրանց համար, ովքեր տիրապետում են որևէ մասնագիտության և ցանկանում են աշխատել ազատ գրաֆիկով, անկախ իրենց գտնվելու վայրից։

Ունենալով մի շարք առավելություններ՝ առցքանց աշխատանքի հարթակները ստեղծում են հնարավորություն՝ գտնելու իդեալական աշխատանք, միջազգային շուկայում աշխատանքային փորձ ձեռք բերել և աշխատել առավել հարմարավետ պայմաններով։

Quick Start-ի այս եռօրյա դասընթացը Ձեզ կտրամադրի բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները՝ Upwork freelance հարթակում արդյունավետորեն հեռավար աշխատանք փնտրելու, գրագետ պրոֆայլ ստեղծելու և գործատուների ուշադրությունը գրավելու համար։

Կրթական ծրագիրը բաղկացած է 3 փուլերից

Դասընթացի իրականացում

Այս փուլի ընթացքում Դուք ծանոթանալու եք Upwork առցանց հարթակին, ստեղծելու եք Ձեր անձնական էջն ու սովորելու եք բոլոր անհրաժեշտ հմտությունները, որի միջոցով սկսելու եք գործունեություն ծավալել հարթակում:

  • Freelance-ի և Upwork հարթակի ընդհանուր նկարագիրը
  • Անձնական էջի ստեղծման գործընթացը (քայլ առ քայլ)
  • Մասնագիտացված էջերի ճիշտ ձևավորման սկզբունքները
  • Աշխատանքների որոնման և դիմելու մեթոդները
  • Ուղեկցող նամակի (Cover Letter) կազմում և AI գործիքների կիրառություն
  • Connect-ների նշանակությունն ու օգտագործման կանոնները
  • Դիմումների դիտարկման գործընթացը գործատուների կողմից
  • Հարցազրույցի և աշխատանքի առաջարկի փուլերը
  • Կարևոր գործիքներ՝ Time Tracker, Job Success Score և այլն
  • Project Catalog-ի արդյունավետ օգտագործում
  • Գործակալությունների (Agencies) կառավարում
  • Freelancer Plus և Agency Plus փաթեթների առանձնահատկությունները
  • Հաշվի բլոկավորման հիմնական պատճառները և դրանց կանխարգելումը
  • Վեճերի կարգավորման (Dispute Resolution) գործընթացը
  • Upwork Community-ի հնարավորությունները
  • Պայմանագրերի ավարտի և հետադարձ կապի (Feedback) փուլը
  • Շփման և հաղորդակցության կանոնները պատվիրատուների հետ
  • Վճարային մեթոդներն ու հարկային համակարգը
  • Upwork-ում հաջողության հասնելու լավագույն փորձերն ու պրակտիկաները

Պրոֆայլների ներկայացում (ցանկության պարագայում)

Այս փուլը նախատեսված է բոլոր այն մասնակիցների համար, ովքեր ցանկանում են իրենց ստեղծած էջերի մասիրն կարծիք և ցուցումներ ստանալ խոսնակի կողմից։

Որակավորման շնորհում (սերտիֆիկացում)

Այս փուլի ընթացքում վերլուծություն է իրականացվում Ձեր, ծրագրին հաճախելու, ներգրավվածության և գիտելիքների վերաբերյալ, ինչի արդյունքում տրամադրվում է հավաստագիր։

Դասընթացի արդյունքում Դուք`

Կստեղծեք “Upwork” հարթակում Ձեր անձնական էջը

Կկարողանաք դիմում-նամակներ գրել գործատուներին

Կկարողանաք կցել ճիշտ վճարային համակարգեր

Կկարողանաք գտնել հեռավար աշխատանք

Ձեռք կբերեք միջազգային փորձ

ԳՈՀԱՐ ՇԱԼՋՅԱՆ

Գոհարը արդեն 9+ տարի է ինչ աշխատում է freelance հարթակներով: Նա համագործակցել է Tufenkian հյուրանոցների ցանցի հետ:

Ունի մագիստրոսական աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ բիզնեսի կառավարում, մարքեթինգ ուղղությամբ:

Այժմ իր գործունեությունն է ծավալում Upwork-ում, որպես մարքեթինգի մասնագետ և շուկայի հետազոտության վերլուծաբան:

Այլ ծրագրեր