Ընտրեք հարթակը և կիսվեք Workshop-ով
Ընտրեք հարթակը և կիսվեք Workshop-ով
Workshop-ի մասին
Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում կրեատիվությունն ավելի կարևոր է, քան երբևէ։ Այն մեզ թույլ է տալիս հարմարվել նոր պայմաններին, գտնել նորարարական լուծումներ և հաջողության հասնել ամենատարբեր միջավայրերում։
Կարևոր է հասկանալ, որ կրեատիվությունը պարզապես բնածին տաղանդ չէ․ այն հմտություն է, որը հնարավոր է զարգացնել և կատարելագործել նպատակային պրակտիկայով ու ուսուցմամբ։

Workshop-ի ծրագիրն է
Կրեատիվ մտածողության զարգացում
– Վերացական մտածողություն
– Փոխաբերական մոտեցումներ
– Ասոցիատիվ մտածողություն
Workshop-ի արդյունքում կսովորեք
✔ Իրավիճակներին նայել նոր տեսանկյուններից և արագ գտնել արդյունավետ լուծումներ
✔ Ստեղծել նոր գաղափարներ՝ օգտագործելով վերլուծական և կրեատիվ մտածողության համադրությունը
✔ Իմպրովիզացիայի և կրեատիվ մոտեցումների միջոցով դառնալ ավելի ճկուն և նախաձեռնող

Աննա Կոնջորյան
Experienced Education Professional/Consultant/Trainer/Project Manager
Աննան երկար տարիների փորձ ունեցող ՄՌԿ մասնագետ է, ով այժմ աշխատում է Ամիօ բանկում որպես Կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար:
Նա նաև փափուկ և առաջնորդության հմտությունների թեմաների դասընթացավար է, ով մասնակցել է մի շարք վերապատրաստման ծրագրերի, ինչպիսիք են՝ Chartered Management Institute (CMI Level 5, 6, 7) – Մեծ Բրիտանիա, Creativity Workshop – Ֆլորենցիա, Էրիքսոն Քոուչինգ (Մոդուլ 1 և 2 ) – Հայաստան:
Աննան իրականացնում է թրեյնինգներ իրավիճակային առաջնորդության, պատվիրակության հմտությունների, կատարողականի կառավարման, թիմի կառավարման, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմային աշխատանքի և շատ այլ թեմաներով։
Աննա Կոնջորյանը Ignite Creativity կրթական հարթակի հիմնադիրն է, «Վերելք» կենսագրական գրքի հեղինակը, ինչպես նաև Staffmedia հարթակում ստեղծարար մտածողության թեմայի շուրջ սունյակագիր, ով այժմ նաև աշխատում է ստեղծարար մտածողության թեմայով իր երկրորդ գրքի ստեղծման շուրջ։