Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Ընտրեք հարթակը և կիսվեք վեբինարով
Վեբինարի մասին
Հայաստանում 2025-ից ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, ինչը նշանակում է, որ ամեն քաղաքացի պետք է հայտարարագրի իր եկամուտները։ Բայց ինչպե՞ս դա անել հեշտ, առանց ավելորդ բարդությունների և սխալների։
Մեր վեբինարը կօգնի Ձեզ հասկանալ՝ ինչպես ճիշտ և արագ ներկայացնել եկամուտների հայտարարագիրը, խուսափելով հնարավոր խնդիրներից։

Վեբինարի շնորհիվ կհասկանաք․
✔ Ովքեր են հանդիսանում հայտարարատու.
✔ Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը.
✔ Ինչպես մուտք գործել ՊԵԿ էլեկտրոնային հարթակ և ստանալ ՀՎՀՀ.
✔ Ինչպես լրացնել տարեկան հայտարարագիր՝ քայլ առ քայլ ուղեցույց.
✔ Ինչպես ստանալ հարկերի վերադարձ՝ կապված սոցիալական ծախսերի հետ.

ՔՐԻՍՏԻՆԵ ԽԱՉԻԿՅԱՆ
Քրիստինե Խաչիկյանը հմուտ հաշվապահ է, ով ունի 11+ տարիների աշխատանքային փորձ։ Նա շուրջ 10 տարի է աշխատում է Revive LLC-ում որպես գլխավոր հաշվապահ՝ վերահսկելով ընկերության ֆինանսական հոսքերը և ապահովելով հաշվապահական գործընթացների արդյունավետ կառավարումը։
2016-2017 թվականներին Քրիստինեն աշխատել է VTB Bank Armenia-ում՝ որպես վարկային մասնագետ՝ զարգացնելով վարկավորման և ռիսկերի գնահատման հմտությունները իսկ 2019-2021 թվականներին ղեկավարել է Armcoachterminal CSJC-ի ֆինանսական բաժինը՝ պատասխանատու լինելով կազմակերպության ֆինանսական ռազմավարության մշակման և կառավարման համար։
Քրիստինեյի փորձառությունն ընդգրկում է ֆինանսական պլանավորում, հաշվապահական հաշվառում, վարկային վերլուծություն և բիզնեսի ֆինանսական կայունության ապահովում։